Սաղմոս 101:1-8
Դավթի սաղմոսը։ Երգ։
101 Սիրառատ բարության և արդարադատության մասին ես պիտի երգեմ+։Քեզ, ո՛վ Եհովա, սաղմոս պիտի երգեմ+։
2 Խոհեմությամբ պիտի վարվեմ անբասիր ճանապարհի մեջ+։Ե՞րբ պիտի գաս դու ինձ մոտ+։Իմ սրտի անարատությամբ կքայլեմ իմ տան մեջ+։
3 Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի+։Ատում եմ նրանց գործերը, ովքեր թողել են արդարության ճանապարհը+։Թույլ չեմ տա, որ այդ գործերն ինձ մոտենան+։
4 Ծուռ սիրտը զատվում է ինձանից+.Ոչ մի չար բան ես չգիտեմ+։
5 Իր ընկերոջը ծածուկ զրպարտողին+Ես կլռեցնեմ+։Գոռոզ աչքեր ու ամբարտավան սիրտ ունեցողին+Ես չեմ կարող հանդուրժել+։
6 Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են+,Որպեսզի նրանք ինձ հետ բնակվեն+։Անբասիր ճանապարհով քայլողն է+,Որ կծառայի ինձ+։
7 Նենգություն անողը չի բնակվի իմ տան մեջ+,Եվ սուտ խոսողը հաստատուն չի մնա+Իմ աչքերի առաջ+։
8 Ամեն առավոտ ես լռության կմատնեմ երկրի բոլոր ամբարիշտներին+,Որպեսզի Եհովայի քաղաքից+ վերացնեմ բոլոր չարիք գործողներին+։