Սաղմոս 102:1-28

Վշտացածի աղոթքը, երբ նա տկարության մեջ է և իր մտահոգությունն է թափում Եհովայի առաջ+։ 102  Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+,Եվ օգնության իմ աղաչանքը թող քեզ մոտ գա+։   Մի՛ ծածկիր երեսդ ինձանից այն օրը, երբ նեղության մեջ եմ+։Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+.Այն օրը, երբ կանչեմ քեզ, շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ+։   Որովհետև իմ օրերը ծխի պես վերջանում են+,Եվ ոսկորներս հնոցի պես շիկացած են+։   Սիրտս կոտրվել է ու խոտի նման չորացել+,Քանի որ մոռանում եմ հացս ուտել+։   Հառաչանքներիս ձայնից+Ոսկորներս մարմնիս են կպել+։   Նմանվել եմ անապատի հավալուսնին+,Ավերակների բուի պես եմ դարձել։   Ես ուժասպառ եմ եղելՈւ նմանվել եմ տանիքի վրա մենակ մնացած թռչնի+։   Ողջ օրը թշնամիներս նախատում են ինձ+,Ինձ ծաղրողները անիծելիս անունս են տալիս+։   Հացի տեղ մոխիր եմ ուտում+Եվ ըմպելիքս արտասուքի հետ եմ խառնում+ 10  Քո դատապարտության ու քո վրդովմունքի պատճառով+,Քանի որ դու բարձրացրիր ինձ ու դեն նետեցիր+։ 11  Օրերս անհետացող ստվերի են նման+,Եվ ես չորացել եմ խոտի պես+։ 12  Բայց դու, ո՛վ Եհովա, հավիտյան կաս+,Եվ քո մասին հիշատակը սերնդից սերունդ է լինելու+։ 13  Դու կբարձրանաս, դու կողորմես Սիոնին+,Որովհետև ժամանակն է նրան բարեհաճություն ցույց տալու,Որովհետև նշանակված ժամանակը եկել է+։ 14  Քո ծառաների համար թանկ են նրա քարերը+,Եվ նրանք կարեկցանքով են վերաբերվում նրա փոշուն+։ 15  Ազգերը կվախենան Եհովայի անունից+,Եվ երկրի բոլոր թագավորները՝ նրա փառքից+. 16  Որովհետև Եհովան կվերաշինի Սիոնը+Եվ կհայտնվի իր փառքով+։ 17  Նա ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին+Եվ նրանց աղոթքը չի արհամարհի+։ 18  Սա գրվել է գալիք սերնդի համար+,Եվ այն ժողովուրդը, որ պիտի ստեղծվի, կգովաբանի Յահին+։ 19  Նա ցած նայեց իր սուրբ բարձունքից+,Եհովան երկնքից երկրին նայեց+, 20  Որպեսզի լսի գերիների հառաչանքը+Եվ մահապարտներին ազատ արձակի+, 21  Որպեսզի Եհովայի անունը հռչակվի Սիոնում+,Եվ նրա գովաբանությունը՝ Երուսաղեմում+, 22  Երբ մեկտեղ հավաքվեն ժողովուրդները+Եվ թագավորությունները, որպեսզի ծառայեն Եհովային+։ 23  Կյանքիս կես ճանապարհին նա ջլատեց իմ ուժերը+,Կրճատեց իմ օրերը+։ 24  Ես ասացի. «Ո՛վ իմ Աստված,Մի՛ վերցրու ինձ օրերիս կեսին+.Քո տարիները սերնդից սերունդ են+։ 25  Վաղուց ի վեր դու ես հաստատել երկրի հիմքերը+,Եվ երկինքը քո ձեռքի գործն է+։ 26  Դրանք կվերանան, բայց դու կմնաս+,Եվ հանդերձի պես բոլորն էլ կմաշվեն+։Դու կփոխես դրանց հագուստի նման, և դրանք իրենց վախճանին կհասնեն+։ 27  Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն ավարտվի+։ 28  Քո ծառաների որդիները կշարունակեն բնակվել այնտեղ+,Եվ նրանց սերունդը հաստատ կմնա քո առաջ»+։

Ծանոթագրություններ