Սաղմոս 103:1-22
Դավթի սաղմոսը։
103 Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+,Եվ իմ ամբողջ ներսը թող օրհնի նրա սուրբ անունը+։
2 Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի,Եվ մի՛ մոռացիր նրա բոլոր գործերը+։
3 Նա ներում է քո բոլոր մեղքերը+,Բուժում է քո բոլոր ախտերը+,
4 Քո կյանքը ազատում է գերեզմանի փոսից+,Պսակում է քեզ սիրառատ բարությամբ ու գթասրտությամբ+
5 Եվ կյանքդ բարիքով է հագեցնում+.Քո երիտասարդությունը նորոգվում է, ինչպես որ արծվինը+։
6 Եհովան արդարության գործեր է կատարում+Եվ դատավճիռներ է կայացնում բոլոր խաբվածների համար+։
7 Նա հայտնի է դարձնում իր ճանապարհները Մովսեսին+,Իր գործերը՝ Իսրայելի որդիներին+։
8 Եհովան բարեգութ է և ողորմած+,Դանդաղ է բարկանալու մեջ և լի է սիրառատ բարությամբ+։
9 Նա իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները+,Եվ ոչ էլ հավիտենապես ոխ է պահում+։
10 Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ+,Եվ մեզ չի հատուցում մեր անօրենությունների համեմատ+,
11 Որովհետև որքան բարձր է երկինքը երկրից+,Այնքան մեծ է նրա սիրառատ բարությունը իրենից վախեցողների հանդեպ+։
12 Որքան արևելքը հեռու է արևմուտքից+,Այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները+։
13 Ինչպես հայրն է գթում իր որդիներին+,Այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին+,
14 Որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը+,Հիշում է, որ հող ենք մենք+։
15 Մահկանացու մարդու օրերը կանաչ խոտի օրերի պես են+,Նա ծաղկում է այնպես, ինչպես դաշտի ծաղիկն է ծաղկում+։
16 Քամին անցնում է նրա վրայով, և նա չկա+.Նրա տեղը այլևս չի ճանաչի նրան+։
17 Բայց Եհովայի սիրառատ բարությունը հավիտյանս հավիտենից է+Իրենից վախեցողների նկատմամբ+,Եվ նրա արդարությունը՝ որդկանց որդիների նկատմամբ+,
18 Նրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը+,Եվ ովքեր հիշում են իր պատվերները, որպեսզի կատարեն դրանք+։
19 Եհովան իր գահը հաստատել է երկնքում+,Եվ նրա թագավորությունը տիրում է ամեն ինչի վրա+։
20 Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ+, որ ուժով զորավոր եք և կատարում եք նրա խոսքը+՝Լսելով նրա խոսքի ձայնը+։
21 Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա բոլոր զորքեր+,Ո՛վ նրա սպասավորներ, որ նրա կամքն եք կատարում+։
22 Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա բոլոր ստեղծվածներ+,Ամենուրեք, ուր որ նա տիրում է+։Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։