Սաղմոս 104:1-35
104 Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։Ո՛վ իմ Աստված Եհովա, դու շատ մեծ ես+։Դու վեհություն և շքեղություն ես հագել+։
2 Լույս ես հագնում, ինչպես հանդերձ+,Երկինքը տարածում ես վրանի պաստառի պես+։
3 Քո վերնասենյակները ջրերի վրա ես կառուցում+,Ամպերը քեզ համար իբրև կառք ես գործածում+,Քամու թևերի վրա ես քայլում+,
4 Քո հրեշտակներին ոգիներ ես դարձնում+Եվ քո ծառաներին՝ լափող կրակ+։
5 Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա+.Այն հավիտյանս հավիտենից չի սասանվի+։
6 Խոր ջրերով դու ծածկեցիր նրան, ասես հագուստով+։Ջրերը լեռների վրա են կանգնած+։
7 Քո սաստելուց փախան նրանք+Եվ քո որոտի ձայնից սարսափահար փախուստի դիմեցին
8 Դեպի այն վայրը, որ պատրաստել ես նրանց համար։Լեռները բարձրացան+,Հովիտներն իջան։
9 Դու ջրերին սահման դրեցիր, որից նրանք չեն անցնի+,Որպեսզի երկիրը նորից չծածկեն+։
10 Դու աղբյուրներ ես ուղարկում գետահովիտները+,Լեռների արանքով են նրանք հոսում։
11 Նրանք խմեցնում են դաշտի բոլոր գազաններին+,Զեբրերը+ մշտապես իրենց ծարավն են հագեցնում։
12 Նրանց վերևում հանգիստ են առնում երկնքի թռչունները+,Տերևախիտ ճյուղերի միջից նրանք ձայն են տալիս+։
13 Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները+,Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը+։
14 Դու կանաչ խոտ ես բուսցնում կենդանիների համար+Եվ բուսականություն՝ մարդկանց օգտի համար+,Որպեսզի երկրից կերակուր* հանես+
15 Ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը+,Յուղ, որ փայլեցնում է նրա երեսը+,Եվ հաց, որ ամրացնում է մարդու սիրտը+։
16 Հագենում են Եհովայի ծառերը,Լիբանանի մայրիները, որոնց նա տնկել է+։
17 Թռչունները բույն են դնում դրանց վրա+,Իսկ արագիլի տունը գիհու ծառն է+։
18 Բարձր սարերը+ այծյամների*+ համար են,Ապառաժները գորշուկների* համար ապաստան են+։
19 Դու ստեղծեցիր լուսինը նշանակված ժամանակների համար+,Արեգակը լավ գիտի իր մայր մտնելու տեղը+։
20 Դու տարածում ես խավարը, որ գիշեր լինի+,Երբ ման են գալիս անտառի բոլոր գազանները։
21 Առյուծները մռնչում են որսի համար+՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով+։
22 Երբ արևը սկսում է շողալ+, նրանք հեռանում ենԵվ իրենց թաքստոցներում պառկում։
23 Մարդը դուրս է գնում իր գործին+Եվ իր աշխատանքին՝ մինչև երեկո+։
24 Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա+,Բոլորը իմաստությամբ ես արել+։Երկիրը լի է քո ստեղծագործություններով+։
25 Այս մեծ ու լայնարձակ ծովի մեջ+Թիվ չկա շարժվող բաներին+,Կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին+։
26 Այնտեղով անցնում են նավերը+.Եվ լևիաթանին*+ դու ստեղծեցիր, որ խաղա այնտեղ+։
27 Նրանք ամենքը քեզ են սպասում+,Որ իրենց կերակուր տաս ժամանակին+։
28 Նրանք հավաքում են այն, ինչ որ տալիս ես նրանց+։Բաց ես անում քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքներով+։
29 Երբ ծածկում ես քո երեսը, նրանք շփոթության մեջ են ընկնում+։Երբ վերցնում ես նրանց ոգին, նրանք մեռնում են+Եվ իրենց հողին են վերադառնում+։
30 Ուղարկում ես քո ոգին, և նրանք ստեղծվում են+,Դու նորոգում ես երկրի երեսը։
31 Եհովայի փառքը հավիտենական կլինի+։Եհովան կուրախանա իր գործերով+։
32 Նա նայում է երկրին, և այն դողում է+.Նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են+։
33 Պիտի գովերգեմ Եհովային իմ ողջ կյանքում+,Սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։
34 Թող նրա մասին իմ խորհրդածությունները հաճելի լինեն նրան+։Ես Եհովայով պիտի ուրախանամ+։
35 Մեղավորները կկորչեն երկրի վրայից+,Եվ ամբարիշտներն այլևս չեն լինի+։Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի։ Գովաբանե՛ք Յահին*+։