Սաղմոս 105:1-45
105 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, կանչե՛ք նրա անունը+,Հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ+։
2 Գովերգե՛ք նրան, սաղմո՛ս ասացեք նրան+,Խորհե՛ք նրա զարմանահրաշ գործերի մասին+։
3 Պարծեցե՛ք նրա սուրբ անունով+։Թող ուրախ լինեն սրտերը նրանց, ովքեր Եհովային են փնտրում+։
4 Փնտրե՛ք Եհովային և նրա զորությունը+։Փնտրե՛ք նրա երեսը անդադար+։
5 Հիշե՛ք այն զարմանահրաշ գործերը, որ նա արել է+,Նրա հրաշքներն ու նրա բերանից դուրս եկած դատավճիռները+,
6 Ո՛վ դուք, նրա ծառա Աբրահամի սերունդ+,Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր+։
7 Նա Եհովան է՝ մեր Աստվածը+։Նրա դատավճիռները գործում են ամբողջ երկրով մեկ+։
8 Նա հիշում է իր ուխտը հավիտյան+,Իր պատվիրած խոսքը՝ մինչև հազար սերունդ+։
9 Այդ ուխտը նա Աբրահամի հետ հաստատեց+Եվ տվեց Իսահակին իր երդումը+,
10 Որը, իբրև կանոն, Հակոբի համար սահմանեց,Եվ իբրև հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար+՝
11 Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը+՝Որպես բաժին ձեր ժառանգության»+։
12 Սա եղավ այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին+,Այո՛, շատ քիչ էին և պանդուխտ էին այնտեղ+։
13 Նրանք մի ազգից մյուսի մոտ էին գնում+,Մի թագավորությունից մեկ այլ ժողովրդի մոտ+։
14 Նա ոչ մեկի թույլ չտվեց, որ խաբեն նրանց+,Եվ թագավորների հանդիմանեց նրանց համար+՝
15 Ասելով. «Մի՛ դիպեք իմ օծյալներին+,Եվ իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»+։
16 Նա սով կանչեց երկրի վրա+,Կոտրեց բոլոր ձողերը, որոնցից օղակաձև հացեր էին կախված+։
17 Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝Հովսեփին, որը ստրկության վաճառվեց+։
18 Ոտնակապերով չարչարեցին նրա ոտքերը+,Նրա հոգին դրեցին երկաթե կապանքների մեջ+։
19 Մինչև այն ժամանակ, երբ կատարվեց նրա խոստումը+,Եհովայի խոսքը զտեց նրան+։
20 Թագավորը մարդ ուղարկեց, որ նրան ազատի+,Ժողովուրդների իշխանը բաց թողեց նրան։
21 Նա տեր դրեց նրան իր տան վրա+,Եվ կառավարիչ՝ իր ողջ ունեցվածքի վրա+,
22 Որպեսզի իր հոգու ուզածի պես կապի իշխաններին+Եվ իմաստություն սովորեցնի նույնիսկ երեցներին+։
23 Իսրայելը Եգիպտոս եկավ+,Եվ Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում+։
24 Աստված խիստ բազմացրեց իր ժողովրդին+Եվ նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց+։
25 Նա թույլ տվեց, որ նրանց սիրտը փոխվի, որպեսզի ատեն իր ժողովրդին+Եվ նենգությամբ վարվեն իր ծառաների հետ+։
26 Նա ուղարկեց իր ծառային՝ Մովսեսին+,Եվ Ահարոնին, որին ընտրեց+։
27 Նրանք ցույց տվեցին նրանց մեջ նրա նշանները+Եվ հրաշքները Քամի երկրում+։
28 Նա խավար ուղարկեց, ու խավար եղավ+.Եվ նրանք չընդդիմացան նրա խոսքերին+։
29 Նրանց ջրերը արյան վերածեց+Ու սատկեցրեց նրանց ձկներին+։
30 Գորտեր վխտացին նրանց երկրում+,Մինչև իսկ նրանց թագավորների սենյակներում։
31 Հրամայեց, որ խայթող ճանճեր հայտնվեն+,Եվ մժեղներ՝ նրանց բոլոր տարածքներում+։
32 Անձրևների փոխարեն՝ կարկուտ ուղարկեց+Եվ բոցավառ կրակ նրանց երկրի վրա+։
33 Նրանց որթատունկերին ու թզենիներին հարվածեցԵվ նրանց երկրի բոլոր ծառերը կոտրեց+։
34 Հրամայեց, որ մորեխներ գան+Եվ թրթուր*՝ անթիվ-անհամար+,
35 Որոնք կերան երկրի ողջ բուսականությունը+,Կերան նաև նրանց հողի պտուղը։
36 Նա հարվածեց նրանց երկրի բոլոր առաջնեկներին+՝Նրանց որդեծնության զորության սկզբին+։
37 Դուրս բերեց իր ժողովրդին արծաթով ու ոսկով+,Եվ նրա ցեղերի մեջ սայթաքող չկար։
38 Եգիպտոսն ուրախացավ, երբ նրանք դուրս եկան,Որովհետև նրանց ահը իրենց վրա էր ընկել+։
39 Նա ամպը տարածեց՝ իբրև վարագույր+,Եվ կրակ տվեց, որ լույս տա գիշերով+։
40 Նրանք խնդրեցին, և նա լորեր ուղարկեց+Ու երկնային հացով կշտացրեց նրանց+։
41 Ժայռը բացեց, և ջրեր բխեցին+,Գետի պես հոսեցին անջուր տեղերով+։
42 Նա հիշեց իր սուրբ խոսքը, որ ասել էր իր ծառա Աբրահամին+։
43 Այսպես նա դուրս հանեց իր ցնծացող ժողովրդին+,Ուրախությամբ կանչող իր ընտրյալներին+։
44 Ազգերի երկրները նրանց տվեց+,Եվ նրանք ազգերի վաստակը ժառանգեցին+,
45 Որպեսզի պահեն նրա կանոնները+Եվ նրա օրենքները կատարեն+։Գովաբանե՛ք Յահին*+։