Սաղմոս 107:1-43
107 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
2 Թող այսպես ասեն նրանք, որոնց Եհովան փրկագնեց+,Որոնց նա փրկագնեց հակառակորդի ձեռքից+
3 Եվ որոնց հավաքեց երկրներից+,Արևելքից ու արևմուտքից*+,Հյուսիսից ու հարավից+։
4 Նրանք թափառեցին անջուր վայրում+, անապատում+.Եվ բնակվելու համար մի քաղաքի ճանապարհ չգտան+։
5 Նրանք քաղց զգացին ու ծարավեցին+,Նրանց հոգին նվաղեց իրենց ներսում+։
6 Իրենց նեղության մեջ Եհովային աղաղակեցին+,Եվ նա տառապանքից ազատեց նրանց+։
7 Առաջնորդեց նրանց ճիշտ ճանապարհով+,Որպեսզի հասնեին մի քաղաքի, ուր կարող էին բնակվել+։
8 Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+,
9 Որովհետև նա հագեցրեց ծարաված հոգին+Եվ քաղցած հոգին բարիքներով լիացրեց+։
10 Ոմանք խավարի ու թանձր ստվերի մեջ ապրեցին+՝Չարչարանքով ու երկաթե շղթաներով կապված+,
11 Քանի որ ընդդիմացան+ Աստծու խոսքերին+Եվ Բարձրյալի խորհուրդն արհամարհեցին+։
12 Ուստի նեղության միջոցով նա հպատակեցրեց նրանց սիրտը+.Նրանք սայթաքեցին, և չկար մեկը, որ օգներ նրանց+։
13 Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+,Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։
14 Դուրս բերեց խավարից ու թանձր ստվերից+Եվ փշրեց նրանց կապանքները+։
15 Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։
16 Նա կոտրեց պղնձե դռները+Եվ ջարդեց երկաթե նիգերը+։
17 Հիմարներն իրենց հանցավոր ճանապարհի+Եվ անօրենությունների պատճառով տառապանք բերեցին իրենց վրա+։
18 Նրանց հոգին զզվեց ամեն տեսակ կերակուրից+,Եվ նրանք մահվան դռներին մոտեցան+։
19 Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+,Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։
20 Ուղարկեց իր խոսքը և բուժեց նրանց+,Ազատեց նրանց գերեզմանի փոսից+։
21 Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։
22 Թող երախտագիտության զոհեր մատուցեն+Եվ ցնծությամբ նրա գործերը հռչակեն+։
23 Նրանք, ովքեր ծով են դուրս գալիս նավերով+Եվ առևտրով են զբաղվում լայնարձակ ջրերի վրա+,
24 Տեսնում են Եհովայի արածներն+Ու նրա զարմանահրաշ գործերը խորություններում+.
25 Նա ասում է, ու մրրկալից քամի է բարձրանում+,Եվ վեր են խոյանում ծովի ալիքները+։
26 Նրանք մինչև երկինք են բարձրանումԵվ իջնում մինչև հատակը։Աղետից նրանց հոգին հալվում է+։
27 Նրանք ճոճվում ու երերում են հարբած մարդու պես+,Եվ նրանց ողջ իմաստությունը անօգուտ է դառնում+։
28 Իրենց նեղության մեջ Եհովային են աղաղակում+,Եվ նա տառապանքից դուրս է բերում նրանց+.
29 Խաղաղեցնում է փոթորիկը+,Եվ ծովի ալիքները հանդարտվում են+։
30 Նրանք ուրախանում են, երբ ալիքները հանդարտվում են,Եվ նա իրենց ուզած նավահանգիստն է առաջնորդում նրանց+։
31 Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։
32 Թող մեծարեն նրան ժողովրդի հավաքույթում+Եվ երեցների մեջ թող փառաբանեն նրան+։
33 Նա գետերը անապատի է վերածում+,Եվ ջրի վտակները՝ ծարաված հողի+,
34 Պտղաբեր հողը՝ աղուտ երկրի+Նրանում բնակվողների չարության համար։
35 Անապատը վերածում է եղեգնաշատ լճի+,Եվ անջուր վայրը՝ ջրի աղբյուրների+։
36 Այնտեղ նա բնակեցնում է քաղցածներին+,Որ նրանք քաղաք հիմնեն բնակվելու համար+։
37 Նրանք արտեր են ցանում և խաղողի այգիներ տնկում+,Որպեսզի դրանք առատ բերք տան+։
38 Նա օրհնում է նրանց, և նրանք բազմանում են+,Թույլ չի տալիս, որ նրանց անասունը պակասի+։
39 Բայց նրանք դարձյալ նվազում են ու կորանում+Ընկճվածությունից, նեղությունից ու տրտմությունից+։
40 Նա արհամարհանք է թափում իշխանավորների վրա+,Եվ նրանք թափառում են ճանապարհ չունեցող ամայի վայրերում+։
41 Բայց կեղեքումից պաշտպանում է աղքատին+Եվ նրա ընտանիքը հոտի պես բազմացնում է+։
42 Ուղղամիտները տեսնում են և ուրախանում+,Իսկ բոլոր անարդարները փակում են իրենց բերանը+։
43 Ո՞վ է իմաստուն։ Նա կխորհի այս ամենի մասին+Եվ ուշադիր կհետևի Եհովայի սիրառատ բարության գործերին+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «արևածագից և արևամուտից»։