Սաղմոս 109:1-31

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 109  Ո՛վ իմ գովաբանության Աստված+, մի՛ լռիր+,   Որովհետև ամբարշտի բերանը և խաբեբայի բերանը իմ դեմ են բացվել+։ Նրանք ստության լեզվով են խոսում իմ մասին+։   Ատելության խոսքերով են ինձ շրջապատել+Եվ առանց պատճառի իմ դեմ են կռվում+։   Իմ սիրո դիմաց նրանք հակառակվում են ինձ+,Բայց ես աղոթք եմ անում+։   Բարու դիմաց չարով են ինձ հատուցում+,Եվ իմ սիրո դիմաց՝ ատելությամբ+։   Նրա վրա ամբարիշտ մեկին նշանակիր,Եվ թող հակառակորդը+ նրա աջ կողմում կանգնի։   Երբ նրան դատեն, թող նա ամբարիշտ ճանաչվի,Եվ թող նրա աղոթքը մեղք դառնա+։   Թող նրա օրերը նվազեն+,Նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի+։   Թող նրա որդիները որբանան+,Եվ նրա կինը այրի դառնա+։ 10  Թող նրա որդիները թափառական լինեն+,Թող մուրանԵվ դուրս գալով իրենց ավերակներից՝ ուտելիք փնտրեն+։ 11  Վաշխառուն թող խաբեությամբ վերցնի նրա ողջ ունեցվածքը+,Եվ թող օտարները+ թալանեն նրա վաստակը+։ 12  Թող ոչ ոք սիրառատ բարություն չդրսևորի նրա հանդեպ+,Եվ ոչ ոք բարեհաճություն ցույց չտա նրա որբերին։ 13  Նրա զավակները կորստի թող մատնվեն+։Հաջորդ սերնդի միջից թող նրանց անունը ջնջվի+։ 14  Նրա հայրերի անօրենությունը թող Եհովան հիշի+,Եվ նրա մոր մեղքը+ թող չջնջվի+։ 15  Թող դրանք միշտ Եհովայի առաջ լինեն+,Եվ թող նրանց մասին հիշատակումը նա երկրից վերացնի+, 16  Որովհետև նա չհիշեց սիրառատ բարություն դրսևորելու մասին+,Այլ հալածեց խեղճին ու աղքատին+Եվ վհատված սիրտ ունեցողին, որպեսզի սպանի նրան+։ 17  Նա անեծք+ սիրեց, և հենց դա էլ եկավ նրա վրա+,Նա ուրախություն չգտավ օրհնության մեջ+,Եվ այն հեռացավ նրանից+։ 18  Նա անեծքը հագավ իբրև հանդերձ+, Եվ այն ջրի պես նրա մեջ մտավ+,Ու ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ։ 19  Թող նրա համար այն հանդերձ լինի, որով նա պարուրվում է+,Եվ գոտի, որով միշտ գոտևորվում է+։ 20  Սա է Եհովայի հատուցումը նրանց, ովքեր հակառակվում են ինձ+Եվ իմ հոգու դեմ են չարախոսում+։ 21  Բայց դու Գերիշխան+ Տեր Եհովան ես։Ցո՛ւյց տուր ինձ հաճությունդ հանուն քո անվան+։ Մեծ է քո սիրառատ բարությունը, ուստի փրկի՛ր+ ինձ, 22  Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+,Եվ իմ սիրտը խոցված է իմ ներսում+։ 23  Անհետացող ստվերի պես ես չքանում եմ+,Մորեխի պես քշվում եմ քամուց։ 24  Ծնկներս դողում են ծոմ պահելուց+,Եվ մարմինս հալումաշ է լինում առանց յուղի+։ 25  Նրանց համար նախատինքի առարկա եմ դարձել+։ Երբ ինձ տեսնում են, շարժում են իրենց գլուխները+։ 26  Օգնի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, Եհո՛վա+,Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարության համեմատ+։ 27  Թող իմանան, որ սա քո ձեռքն է+,Որ դո՛ւ արեցիր սա, ո՛վ Եհովա+։ 28  Թող որ նրանք անիծեն+,Բայց դու օրհնի՛ր ինձ+։Նրանք վեր են կենում իմ դեմ, բայց թող ամաչեն+,Իսկ քո ծառան թող ուրախանա+։ 29  Թող անարգանք հագնեն ինձ հակառակվողները+,Եվ թող նրանց ամոթը վերնազգեստի պես ծածկի իրենց+։ 30  Ես պիտի շատ գովաբանեմ Եհովային իմ բերանով+,Եվ մարդկանց բազմության մեջ պիտի փառաբանեմ նրան+, 31  Որովհետև նա պիտի կանգնի աղքատի աջ կողմում+,Որպեսզի փրկի նրան այն մարդկանցից, ովքեր դատապարտում են նրա հոգին։

Ծանոթագրություններ