Սաղմոս 110:1-7

Դավթի սաղմոսը։ Երգ։ 110  Սա է Եհովայի խոսքը իմ Տիրոջը+.«Նստի՛ր իմ աջ կողմը+,Մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»+։   Եհովան Սիոնից+ կուղարկի քո զորության գավազանը+՝ ասելով.«Տիրի՛ր քո թշնամիների մեջ»+։   Քո ժողովուրդը+ հոժար կամքով+ կտրամադրի իրեն այն օրը, երբ քո զորքին պատերազմի առաջնորդես+։Սրբության+ շքեղության մեջ դու երիտասարդների բազմություն ունես,Որոնք արշալույսի արգանդից դուրս եկած ցողակաթիլի են նման+։   Եհովան երդվել է+ (և չի ափսոսա) +.«Դու հավիտենական քահանա ես+՝Մելքիսեդեկի կարգի պես»+։   Եհովան քո աջ կողմում է+.Նա կջարդի թագավորներին իր բարկության օրը+։   Նա դատաստան կանի ազգերի մեջ+,Երկիրը մեռած մարմիններով կլցնի+,Բազմամարդ երկրի գլխավորին կջարդի+։   Ճանապարհին նա հովտի գետակից պիտի խմի+,Ուստիև բարձր կպահի իր գլուխը+։

Ծանոթագրություններ