Սաղմոս 112:1-10

112  Գովաբանե՛ք Յահին+։ א [Ա՛լեֆ] Երջանիկ է այն մարդը, ով վախենում է Եհովայից+ב [Բեթ] Եվ մեծ ուրախություն է գտնում+ նրա պատվիրանների+ մեջ։ ג [Գի՛մել]   Նրա զավակները հզոր կլինեն երկրի վրա+,ד [Դա՛լեթ] Եվ ուղղամիտների սերունդը կօրհնվի+։ ה [Հե]   Թանկարժեք բաներ և հարստություն կա նրա տանը+.ו [Վավ] Նրա արդարությունը մնում է հավիտյան+։ ז [Զային]   Նա շողում է խավարի մեջ իբրև լույս ուղղամիտների համար+։ ח [Խեթ] Նա գթառատ է, ողորմած ու արդար+։ ט [Տեթ]   Բարի է այն մարդը, ով գթառատ է+ և փոխ է տալիս+։ י [Յոդ] Նա իր գործերն արդարությամբ է անում+։ כ [Քաֆ]   Նա բնավ չի սասանվի+։ ל [Լա՛մեդ] Արդարը հավիտյան պիտի հիշվի+։ מ [Մեմ]   Վատ լուրերից նա չի վախենա+։ נ [Նուն] Նրա սիրտը հաստատուն է+, վստահությամբ է լցված Եհովայի հանդեպ+։ ס [Սա՛մեխ]   Նրա սիրտը անսասան է+, նա չի վախենա+ע [Ային] Եվ հաղթանակած կնայի իր թշնամիների վրա+։ פ [Փե]   Նա առատաձեռնությամբ բաժանում է, աղքատներին է տալիս+։ צ [Ցա՛դե] Նրա արդարությունը մնում է հավիտյան+։ ק [Կոֆ] Նրա եղջյուրը կբարձրացվի փառքով+։ ר [Ռեշ] 10  Ամբարիշտը կտեսնի ու կբարկանա+։ ש [Շին] Նա կկրճտացնի իր ատամներն ու կհալվի+։ ת [Թավ] Ամբարիշտների ցանկությունը կկորչի+։

Ծանոթագրություններ