Սաղմոս 114:1-8

114  Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից+,Հակոբի տունը՝ անհասկանալի լեզվով խոսող ժողովրդի միջից+,   Հուդան դարձավ նրա սուրբ վայրը+,Իսրայելը՝ նրա մեծ տերությունը+։   Ծովը տեսավ ու փախուստի դիմեց+,Իսկ Հորդանանը հետ դարձավ+։   Լեռները ցատկոտեցին խոյերի պես+,Բլուրները՝ գառնուկների պես։   Ի՞նչ պատահեց քեզ, ծո՛վ, որ փախար+,Ո՛վ Հորդանան, քեզ ի՞նչ եղավ, որ հետ դարձար+։   Ո՛վ դուք լեռներ, ինչո՞ւ այդպես ցատկոտեցիք խոյերի պես+,Եվ դո՛ւք, բլուրնե՛ր, գառների պես+։   Երկյուղի՛ր* Տիրոջ առաջ, ո՛վ երկիր+,Հակոբի Աստծու առաջ,   Որ ժայռը եղեգնաշատ լիճ է դարձնում+Եվ կայծքարե ժայռը՝ ջրի աղբյուր+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուր ցավերի մեջ եղիր»։