Սաղմոս 118:1-29
118 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
2 Թող Իսրայելն ասի.
«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
3 Թող Ահարոնի տունն ասի+.«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
4 Թող Եհովայից վախեցողներն ասեն+.
«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։
5 Աղետալի վիճակում ես Յահին կանչեցի+.Յահը պատասխանեց և ինձ մի լայնարձակ տեղ հանեց+։
6 Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա+։
Ի՞նչ կարող է ինձ անել մարդը+։
7 Եհովան իմ կողքին է, նա ինձ օգնողների մեջ է+,Այնպես որ ես հաղթանակած կնայեմ ինձ ատողների վրա+։
8 Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,Քան ապավինել հողեղեն մարդուն+։
9 Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,Քան ապավինել իշխանավորներին+։
10 Բոլոր ազգերը պաշարեցին ինձ+,Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։
11 Նրանք շրջապատեցին ինձ, այո՛, պաշարեցին ինձ+։Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց։
12 Մեղուների պես շուրջս պատեցին+,Բայց հանգան, ինչպես վառվող փշերի կրակը+։
Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։
13 Նրանք ինձ ուժեղ հրեցին, որ վայր ընկնեմ+,Բայց Եհովան օգնեց ինձ+։
14 Յահը իմ ապաստարանն է և իմ զորությունը+,Նա իմ փրկությունը եղավ+։
15 Ցնծության ու փրկության ձայն կա+Արդարների վրանների+ մեջ+։
Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։
16 Եհովայի աջը բարձրանում է+,Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։
17 Ես չեմ մահանա, այլ պիտի ապրեմ+,Որ Յահի գործերը հռչակեմ+։
18 Յահը խստորեն ուղղեց ինձ+,Բայց մահվան չմատնեց+։
19 Բա՛ց արեք արդարության դռները+։Ես ներս պիտի մտնեմ, Յահին պիտի գովաբանեմ+։
20 Սա Եհովայի դուռն է+,
Արդարները նրանով ներս պիտի մտնեն+։
21 Պիտի գովեմ քեզ, որովհետև դու պատասխանեցիր ինձ+Եվ իմ փրկությունը եղար+։
22 Այն քարը, որ շինարարները մերժեցին+,Անկյան գլուխը դարձավ+։
23 Սա Եհովայից եղավ+Եվ սքանչելի է մեր աչքերին+։
24 Սա այն օրն է, որ Եհովան ստեղծեց+.Պիտի ուրախանանք ու ցնծանք այդ օրը+։
25 Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, փրկի՛ր+։Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, հաջողությո՛ւն տուր+։
26 Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով+։Օրհնում ենք ձեզ Եհովայի տնից+։
27 Եհովան է Աստվածը+,Նա մեզ լույս է տալիս+։
Տոնական երթը+ ճյուղերով զարդարեք+Մինչև զոհասեղանի եղջյուրները+։
28 Դու իմ Աստվածն ես, և ես պիտի գովաբանեմ քեզ+.Իմ Աստվածն ես, և ես պիտի մեծարեմ քեզ+։
29 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։