Սաղմոս 123:1-4
Վերելքի երգ։
123 Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը+,Ո՜վ դու երկնքում Բնակվող+։
2 Ահա ինչպես որ ծառաների աչքերն իրենց տիրոջ ձեռքին են ուղղված+,Եվ ինչպես որ աղախնի աչքերը՝ իր տիրուհու ձեռքին+,Այնպես էլ մեր աչքերը Եհովային՝ մեր Աստծուն են ուղղված+,Մինչև որ նա իր հաճությունը ցույց տա մեզ+։
3 Ցո՛ւյց տուր մեզ քո հաճությունը, ո՛վ Եհովա, ցո՛ւյց տուր հաճությունդ+,Քանի որ մենք հագեցած ենք արհամարհանքի առատությամբ+։
4 Մեր հոգին խիստ հագեցած է անհոգ կյանք ունեցողների ծաղրանքով+Եվ մեծամիտների արհամարհանքով+։