Սաղմոս 127:1-5
Վերելքի երգ։ Սողոմոնի սաղմոսը։
127 Եթե Եհովան չկառուցի տունը+,Ապա զուր են աշխատում այն կառուցողները+։Եթե Եհովան չպահպանի քաղաքը+,Ապա զուր է արթուն մնում պահապանը+։
2 Զուր եք դուք կանուխ արթնանում+,Ուշ գիշերով նստում+Ու տանջանքով վաստակած հացն ուտում+։Մինչդեռ իր սիրած մարդուն նա քուն է տալիս+։
3 Ահա որդիները ժառանգություն են Եհովայից+.Որովայնի պտուղը պարգև է+։
4 Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքում+,Այնպես էլ երիտասարդ տարիքում ծնած որդիներն են+։
5 Երջանիկ է այն մարդը, որն իր կապարճը նրանցով է լցրել+։Նրանք չեն ամաչի+,Քանի որ նրանց որդիները կխոսեն թշնամիների հետ դարպասների մոտ։