Սաղմոս 129:1-8
Վերելքի երգ։
129 «Մանկությունիցս ի վեր բազում անգամ ինձ թշնամություն ցույց տվեցին+,–Թող Իսրայելն ասի+,–
2 Մանկությունիցս ի վեր բազում անգամ ինձ թշնամություն ցույց տվեցին+,Սակայն չհաղթեցին+։
3 Հերկողները հերկեցին թիկունքիս վրա+Եվ իրենց ակոսները երկարացրին»։
4 Եհովան արդար է+։Նա կտրտեց ամբարիշտների պարանները+։
5 Պիտի ամաչեն ու հետ դառնան+Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը+։
6 Նրանք տանիքի կանաչ խոտի պես կլինեն+,Որը դեռ չպոկած՝ չորանում է+։
7 Դրանով ո՛չ հնձվորն է իր բուռը լցնում+,Ո՛չ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։
8 Եվ ոչ էլ նրանց մոտով անցնող մարդիկ են ասում.«Եհովայի օրհնությունը ձեզ վրա լինի+։Օրհնում ենք ձեզ Եհովայի անունով»+։