Սաղմոս 130:1-8

Վերելքի երգ։ 130  Խոր տեղերից ես քեզ եմ կանչում, ո՛վ Եհովա+։   Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ ձայնը+։Թող քո ականջները ուշադիր լինեն իմ աղաչանքների ձայնին+։   Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես+,Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել+։   Սակայն դու իսկապես ներում ես մարդկանց+,Որպեսզի վախենան քեզանից+։   Ես հույս ունեմ, ո՜վ Եհովա, իմ հոգին հույս ունի+,Եվ ես քո խոսքին եմ սպասում+։   Հոգիս Եհովային է սպասում+Շատ ավելի, քան դետերը՝ այգաբացին+,Դետերը, որ այգաբացին են սպասում+։   Թող Իսրայելը սպասի Եհովային+,Որովհետև Եհովան սիրառատ բարություն+Եվ փրկելու մեծ զորություն ունի+։   Նա՛ պիտի փրկի Իսրայելին իր բոլոր անօրենություններից+։

Ծանոթագրություններ