Սաղմոս 136:1-26
136 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
2 Շնորհակալությո՛ւն հայտնեք աստվածների Աստծուն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
3 Շնորհակալությո՛ւն հայտնեք տերերի Տիրոջը+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
4 Նրան, ով զարմանահրաշ ու մեծամեծ բաներ է անում+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
5 Ով երկինքը իմաստությամբ է ստեղծել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
6 Ով երկիրը ջրերի վրա է տարածել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
7 Ով մեծ լուսատուներն է ստեղծել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
8 Արեգակը, որ ցերեկվա վրա իշխի+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
9 Լուսինն ու աստղերը, որ գիշերվա վրա իշխեն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
10 Ով կործանեց Եգիպտոսը՝ սպանելով նրա առաջնեկներին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
11 Ով Իսրայելին դուրս բերեց նրանց միջից+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
12 Զորեղ ձեռքով և մեկնած բազկով+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է։
13 Ով Կարմիր ծովը երկու մասի բաժանեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
14 Ով Իսրայելին նրա միջով անցկացրեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
15 Ով փարավոնին և նրա զորքին Կարմիր ծովը նետեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
16 Ով իր ժողովրդին անապատի միջով անցկացրեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
17 Ով մեծ թագավորների կոտորեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
18 Ով հզոր թագավորների սպանեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
19 Ամորհացիների Սեհոն թագավորին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
20 Եվ Բասանի Օգ թագավորին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
21 Ով նրանց երկիրը իբրև ժառանգություն տվեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
22 Ժառանգություն՝ իր ծառա Իսրայելին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
23 Ով հիշեց մեզ, երբ նվաստ վիճակում էինք+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
24 Ով շարունակ խլում էր մեզ մեր թշնամիների ձեռքից+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
25 Ով կերակուր է տալիս ամեն մարմնի+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։
26 Շնորհակալությո՛ւն հայտնեք երկնքի Աստծուն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։