Սաղմոս 137:1-9

137  Բաբելոնի գետերի մոտ+ ՝ այնտեղ մենք նստում էինք+,Լաց էինք լինում, երբ հիշում էինք Սիոնը+։   Նրա միջի բարդիներից+Կախում էինք մեր քնարները+։   Մեզ գերեվարողները խնդրում էին, որ երգ երգենք+,Եվ մեզ ծաղրողները՝ որ իրենց ուրախացնենք+՝ ասելով. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»+։   Ինչպե՞ս կարող էինք Եհովայի երգը երգել+Օտար հողի վրա+։   Եթե քեզ մոռանամ, ո՛վ Երուսաղեմ+,Թող իմ աջ ձեռքը մոռանա, թե ինչ կարող է անել։   Թող իմ լեզուն քիմքիս կպչի+,Եթե քեզ չհիշեմ+,Եթե Երուսաղեմն իմ գլխավոր ուրախությունիցԱվելի վեր չդասեմ+։   Հիշի՛ր+, ո՛վ Եհովա, Եդոմի+ որդիներին Երուսաղեմի օրը+,Որ ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք մինչև նրա հիմքերը»+։   Ո՛վ Բաբելոնի դուստր, որ պիտի կողոպտվես+,Երջանիկ կլինի նա, ով կտա քո հատուցումը+,Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես որ դու վարվեցիր մեզ հետ+։   Երջանիկ կլինի նա, ով կբռնի ու կջարդի+Քո զավակներին՝ ժայռին զարկելով։

Ծանոթագրություններ