Սաղմոս 138:1-8

Դավթի սաղմոսը։ 138  Պիտի գովերգեմ քեզ իմ ողջ սրտով+։Մյուս աստվածների առջև պիտի քեզ սաղմոս երգեմ+։   Պիտի խոնարհվեմ քո սուրբ տաճարի առաջ+Եվ քո անունը պիտի գովերգեմ+Քո սիրառատ բարության+ ու ճշմարտության համար+,Որովհետև քո խոսքը+ դու ավելի բարձրացրիր քո անունից+։   Այն օրը, երբ կանչեցի, դու պատասխանեցիր ինձ+,Զորություն տալով՝ քաջացրիր իմ հոգին+։   Երկրի բոլոր թագավորները կգովերգեն քեզ, ո՛վ Եհովա+,Որովհետև նրանք կլսեն քո բերանի խոսքերը։   Նրանք կերգեն Եհովայի ճանապարհների մասին+,Որովհետև մեծ է Եհովայի փառքը+։   Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է+,Իսկ բարձրամտին միայն հեռվից է ճանաչում+։   Եթե անցնեմ նեղությունների միջով, դու կպահպանես իմ կյանքը+։Թշնամիներիս բարկությունը տեսնելով՝ դու կմեկնես քո ձեռքը+,Եվ քո աջը կփրկի ինձ+։   Եհովան կիրագործի այն, ինչն իմ օգտի համար է+։Ո՛վ Եհովա, հավերժական է քո սիրառատ բարությունը+։Մի՛ լքիր քո ձեռքի գործերը+։

Ծանոթագրություններ