Սաղմոս 139:1-24

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 139  Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ+։   Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը+,Հեռվից իմանում ես իմ մտքերը+։   Դու հետևում ես իմ գնալուն ու պառկելուն+Եվ ծանոթ ես իմ բոլոր ճանապարհներին+։   Դեռ խոսք չկա իմ լեզվի վրա+,Բայց ահա, ո՛վ Եհովա, դու ամեն ինչ արդեն գիտես+։   Հետևից ու առջևից դու շրջապատում ես ինձԵվ քո ձեռքն ինձ վրա ես դնում։   Իմ մասին գիտելիքներդ իրոք որ զարմանալի են ինձ համար+.Այնքան բարձր են, որ չեմ կարող հասնել դրանց+։   Ո՞ւր գնամ ես քո ոգուց+,Եվ ո՞ւր փախչեմ քո երեսից+։   Եթե երկինք բարձրանամ, այնտեղ ես դու+,Եվ եթե անկողինս գերեզմանի* մեջ դնեմ, ահա դու այնտեղ ես+։   Եթե արշալույսի թևեր+ առնեմ,Որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ+, 10  Այնտե՛ղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի+,Եվ քո աջը ինձ կպահի+։ 11  Եթե ասեմ, թե խավարը կծածկի ինձ+,Այդ ժամանակ գիշերը լույս կլինի իմ շուրջը+։ 12  Նույնիսկ մթությունը քեզ համար խավար չէ+,Եվ գիշերը ցերեկվա պես լուսավոր կլինի+.Խավարը լույս կդառնա+։ 13  Դո՛ւ ստեղծեցիր իմ երիկամները+,Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում+։ 14  Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում+։Զարմանալի են քո գործերը+,Եվ իմ հոգին դա լավ է գիտակցում+։ 15  Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից+,Երբ ես ծածուկ տեղը ստեղծվեցի+,Երբ ես երկրի խորունկ տեղերում+ հյուսվեցի։ 16  Քո աչքերը տեսան իմ սաղմը+,Եվ քո գրքում գրված էին այն օրերը,Երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին+,Թեև դրանցից դեռ մեկն էլ չկար։ 17  Որքա՜ն թանկագին են ինձ համար քո մտքերը+,Ո՛վ Աստված, որչա՜փ մեծ է նրանց թիվը+։ 18  Եթե փորձեմ հաշվել, դրանք ավազի հատիկներից էլ շատ են+.Ես արթնանում եմ և դեռ քեզ հետ եմ+։ 19  Երանի՜ թե, ո՛վ Աստված, սպանես ամբարշտին+։Այդ ժամանակ կհեռանան ինձանից արյունապարտ մարդիկ+, 20  Որոնք քո մասին իրենց նենգ գաղափարների համաձայն են խոսում+.Նրանք՝ քո հակառակորդները+, քո անունը անպատշաճ ձևով են գործածում+։ 21  Մի՞թե քեզ ատողներին ես չեմ ատում, ո՛վ Եհովա+,Եվ մի՞թե քո դեմ ապստամբողները զզվելի չեն ինձ համար+։ 22  Կատարյալ ատելությամբ ատում եմ նրանց+։Նրանք իսկական թշնամիներ են դարձել ինձ համար+։ 23  Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը+։Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը+։ 24  Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի+։Հավիտենության ճանապարհով+ ինձ առաջնորդիր։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։