Սաղմոս 141:1-10

Դավթի սաղմոսը։ 141  Ո՛վ Եհովա, ես քեզ եմ կանչում+։Ինձ մո՛տ շտապիր+։Ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ կանչում եմ քեզ+։   Թող աղոթքս ընդունելի լինի քեզ, ինչպես պատրաստված խունկը+ քո առջև+,Եվ վեր բարձրացրած ձեռքերս, ինչպես երեկոյան մատուցվող հացի ընծան+։   Պահապա՛ն դիր, ո՛վ Եհովա, իմ բերանին+,Եվ պահա՛կ կարգիր իմ շուրթերի դռան մոտ+։   Մի՛ թող, որ սիրտս հակվի որևէ չար բանի+,Որպեսզի արատավոր գործեր չանեմ ամբարշտության մեջ+Չարիք գործողների հետ+Եվ չուտեմ նրանց համեղ կերակուրներից+։   Եթե արդարն ինձ հարվածի, դա սիրառատ բարություն կլինի+,Եթե հանդիմանի, գլխիս լցված յուղ կլինի+,Որն իմ գլուխը չի մերժի+։Ես կաղոթեմ նրանց համար նույնիսկ նրանց նեղությունների ժամանակ+։   Ժողովրդի դատավորներն ընկած են ժայռի կողքերը+,Բայց ժողովուրդը լսեց իմ խոսքերն ու տեսավ, որ դրանք հաճելի են+։   Ինչպես որ փայտ կոտրելիս տաշեղները ցիրուցան են լինում գետնի վրա,Այնպես էլ մեր ոսկորներն են ցրիվ գալիս գերեզմանի* բերանի մոտ+։   Սակայն աչքերս քեզ են ուղղված+, ո՛վ Գերիշխան Տեր+ Եհովա։Քեզ մոտ եմ ես ապաստան գտել+։Մի՛ թող, որ հոգիս մահվան մատնվի+։   Պահպանի՛ր ինձ իմ դեմ լարված թակարդի ճանկերից+Եվ չարիք գործողների որոգայթներից+։ 10  Ամբարիշտները բոլորը միասին կընկնեն իրենց իսկ ցանցերի մեջ+,Իսկ ես ապահով կանցնեմ դրանց կողքով։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։