Սաղմոս 142:1-7
Մասքիլ*։ Դավթի սաղմոսը, երբ նա քարայրում էր+։ Աղոթք։
142 Իմ ձայնով ես Եհովային օգնության կանչեցի+,Իմ ձայնով Եհովայից բարեհաճություն աղերսեցի+։
2 Նրա առջև իմ մտահոգությունը թափեցի+,Պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին+,
3 Երբ ոգիս+ մաշվում էր իմ ներսում։Այդ ժամանակ դու իմացար իմ ճանապարհը+։Այն ճանապարհի վրա, որով ես գնում եմ+,Ծածուկ որոգայթ լարեցին իմ դեմ+։
4 Դեպի ա՛ջ նայիր և կտեսնես,Որ չկա մեկը, որ ինձ ճանաչի+։Ապաստարանս կորավ ինձ համար+,Չկա մեկը, որ հետաքրքրվի իմ հոգու մասին+։
5 Ես քեզ օգնության կանչեցի, ո՛վ Եհովա+։Ես ասացի. «Դո՛ւ ես իմ ապավենը+Եվ իմ բաժինը+ ողջերի երկրում»+։
6 Ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաչանքին+,Որովհետև ես բոլորովին ուժասպառ եմ եղել+։Ազատի՛ր ինձ իմ հալածողներից+,Որովհետև նրանք ուժեղ են ինձանից+։
7 Դո՛ւրս բեր իմ հոգին զնդանից+,Որպեսզի անունդ գովերգեմ+։Թող իմ շուրջը արդարները հավաքվեն+,Որովհետև դու լավ ես վարվում ինձ հետ+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։