Սաղմոս 148:1-14
148 Գովաբանե՛ք Յահին+։Գովաբանե՛ք Եհովային երկնքից+,Գովաբանե՛ք նրան բարձունքներում+։
2 Գովաբանե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ+։Գովաբանե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր+։
3 Գովաբանե՛ք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն+։Գովաբանե՛ք նրան, լուսավո՛ր աստղեր+։
4 Գովաբանե՛ք նրան, երկինքների՛ երկինք+Եվ ջրե՛ր, որ երկնքից վեր եք+։
5 Թող գովաբանեն նրանք Եհովայի անունը+,Որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին+։
6 Նա հաստատեց նրանց դարեդար, հավիտյան+։Կանոն տվեց, և այն չի խախտվի+։
7 Գովաբանե՛ք Եհովային երկրից+,Ո՛վ ծովային հրեշներ և բոլոր ջրային անդունդներ+.
8 Ո՛վ կրակ ու կարկուտ, ձյո՛ւն և թանձր ծո՛ւխ+,Կատաղի քամի՛, որ նրա խոսքն ես կատարում+,
9 Ո՛վ լեռներ ու բոլոր բլուրներ+,Պտղատու ծառե՛ր ու բոլոր մայրինե՛ր+,
10 Ո՛վ գազաններ ու բոլոր անասուննե՛ր+,Սողացողնե՛ր ու թռչուննե՛ր+,
11 Ո՛վ երկրի թագավորներ+ ու բոլոր ազգություննե՛ր,Իշխաննե՛ր+ ու երկրի բոլոր դատավորնե՛ր+,
12 Երիտասարդնե՛ր+ ու աղջիկնե՛ր+,Ծերե՛ր+՝ մանուկների հետ միասին+։
13 Թող նրանք գովաբանեն Եհովայի անունը+,Որովհետև միայն նրա անունն է անհասանելիորեն բարձր+։Նրա վեհությունը երկրից ու երկնքից էլ վեր է+։
14 Նա կբարձրացնի իր ժողովրդի եղջյուրը+,Բոլոր իրեն նվիրվածների փառքը+.Իսրայելի որդիների՝ այն ժողովրդի, որ մոտ է իրեն+։
Գովաբանե՛ք Յահին+։