Սաղմոս 19:1-14
Նվագավարին։ Դավթի երգը։
19 Երկինքը հռչակում է Աստծու փառքը+,Եվ երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը+։
2 Օրը օրից հետո խոսք է հայտնում+,Եվ գիշերը գիշերից հետո իմացություն է բացահայտում+։
3 Չկա խոսք, և չկան բառեր.Նրանցից ձայն չի լսվում+։
4 Նրանց չափման լարը ձգվում է ողջ երկրով մեկ+,Եվ նրանց խոսքերը հասնում են մինչև աշխարհի ծայրը+։Աստված երկնքում վրան կանգնեցրեց արևի համար+.
5 Եվ արևը ամուսնական ննջարանից դուրս եկող փեսայի նման է+։Նա հրճվում է, ինչպես զորավոր մի մարդ, որ պատրաստ է վազելու իր ճանապարհը+։
6 Երկնքի մի ծայրից նա դուրս է գալիսԵվ իր պտույտն ավարտում է մյուս ծայրում+։Ոչինչ չի ծածկվում նրա ջերմությունից+։
7 Եհովայի օրենքը+ կատարյալ է+, կենդանացնում է* հոգին+։Եհովայի հիշեցումը+ հուսալի է+, իմաստուն է դարձնում անփորձին+։
8 Եհովայի կանոններն+ արդար են+, ուրախացնում են սիրտը+,Եհովայի պատվիրանը+ մաքուր է+, լույս է տալիս աչքերին+։
9 Եհովայի հանդեպ վախը+ մաքուր է, մնում է հավիտյան։Եհովայի դատավճիռները+ ճշմարիտ են+, բոլորովին արդար+։
10 Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին և նույնիսկ շատ զտված ոսկին+,Եվ ավելի քաղցր են, քան մեղրը+ և մեղրախորսխից+ ծորացող մեղրը։
11 Դրանք նախազգուշացնում են քո ծառային+,Եվ դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա+։
12 Ո՞վ կարող է իմանալ իր սխալները+։Ների՛ր իմ այն մեղքերը, որոնց մասին ես տեղյակ չեմ*+։
13 Հե՛տ պահիր քո ծառային հանդուգն արարքներից+,Թույլ մի՛ տուր, որ դրանք իշխեն ինձ վրա+։Այդ ժամանակ ես անբիծ կլինեմ+Եվ շատ հանցանքներից անմեղ կմնամ։
14 Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը+Հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա, իմ Վե՛մ+ և իմ Փրկի՛չ+։