Սաղմոս 2:1-12
2 Ինչո՞ւ են ազգերը իրարանցման մեջ ընկել+,Եվ ինչո՞ւ են ազգությունները քրթմնջում՝ դատարկ բաներ մտածելով+։
2 Երկրի թագավորները վեր են կացել+,Եվ կառավարիչները մեկ մարդու պես ժողովվել են+Եհովայի+ ու նրա օծյալի դեմ+՝
3 Ասելով. «Քանդե՛նք նրանց կապանքները+Եվ նրանց պարանները մեզանից հեռո՛ւ նետենք»+։
4 Երկնքում Նստողը+ կծիծաղի,Եհովան կծաղրի նրանց+։
5 Այդ ժամանակ նա կխոսի նրանց հետ իր զայրույթով+,Իր մեծ բարկությամբ տագնապի մեջ կգցի նրանց+
6 Եվ կասի. «Ես նշանակեցի իմ թագավորին+Իմ սուրբ սարի+՝ Սիոնի+ վրա»։
7 Ես կազդարարեմ Եհովայի հրահանգը.Նա ինձ ասաց. «Դու իմ որդին ես+,Ես այսօր քո հայրը դարձա+։
8 Խնդրիր ինձանից+, որ ազգերին քեզ որպես ժառանգություն տամ+Եվ երկրի ծայրերը՝ որպես ստացվածք+։
9 Երկաթե գավազանով կջարդես նրանց+,Կավե անոթի պես կփշրես նրանց»+։
10 Հիմա, ո՛վ թագավորներ, հասկացողությա՛մբ վարվեքԵվ ուղղե՛ք ձեր ճանապարհները, ո՛վ երկրի դատավորներ+։
11 Ծառայե՛ք Եհովային վախով+Եվ ցնծացե՛ք դողալով+։
12 Համբուրե՛ք* որդուն+, որ Նա չբարկանաԵվ որ դուք չկորչեք ճանապարհից+,Որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել+։Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ընդունեք, ողջունեք»։