Սաղմոս 22:1-31

Նվագավարին։ «Եղնիկը լուսաբացին»։ Դավթի երգը։ 22  Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր+։Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ինձ փրկելուց+Եվ իմ աղաղակի խոսքերը լսելուց+։   Ո՛վ իմ Աստված, կանչում եմ քեզ ցերեկը, և դու պատասխան չես տալիս+,Գիշերն էլ եմ կանչում և լուռ չեմ մնում+։   Բայց դու սուրբ ես+,Իսրայելի գովաբանության մեջ ես բնակվում+։   Քե՛զ վստահեցին մեր հայրերը+,Նրանք վստահեցին, և դու փրկեցիր նրանց+։   Քեզ աղաղակեցին+ և անվնաս մնացին+.Նրանք քեզ վստահեցին և չամաչեցին+։   Իսկ ես որդ+ եմ և ոչ թե մարդ,Մարդկանցից նախատված եմ և ժողովրդից՝ անարգված+։   Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ+,Բերանները լայն բաց են անում և գլուխները շարժում+՝ ասելով.   «Եհովային վստահեց+, թող Նա էլ փրկի նրան+։Թող ազատի նրան, եթե սիրելի է Նրա համար»+։   Դու հանեցիր ինձ որովայնից+,Իմ ապավենը եղար, երբ դեռ մորս կրծքի մոտ էի+։ 10  Արգանդից ես քեզ եմ հանձնված+,Մորս որովայնից դու ես իմ Աստվածը+։ 11  Հեռու մի՛ մնա ինձանից, քանի որ նեղությունը մոտ է+,Քանի որ ուրիշ օգնական չկա+։ 12  Ցլերի բազմությունը շրջապատել է ինձ+.Բասանի ուժեղ ցլերը պաշարել են ինձ+։ 13  Իրենց բերանները բացել են ինձ վրա+՝Բզկտող ու մռնչացող առյուծի նման+։ 14  Ջրի նման թափվել եմ ես+,Եվ բոլոր ոսկորներս առանձնացել են իրարից+։Սիրտս դարձել է մոմի պես+Եվ հալվել է իմ որովայնում+։ 15  Ուժս չորացել է կավե ամանի բեկորի նման+,Լեզուս քիմքիս է կպել+.Եվ դու ինձ մահվան փոշու մեջ ես դրել+։ 16  Շները շրջապատել են ինձ+,Չարերի ժողովը պաշարել է ինձ+։Առյուծի նման պատառոտում են ձեռքերս ու ոտքերս+։ 17  Բոլոր ոսկորներս+ կարող եմ համրել։Նրանք նայում են, իրենց աչքերը չեն հեռացնում ինձանից+։ 18  Հանդերձներս բաժանում են իրար մեջ+Եվ հագուստիս վրա վիճակ են գցում+։ 19  Բայց դու, ո՛վ Եհովա, հեռվում մի՛ մնա+։Ո՛վ իմ զորություն+, շտապիր ինձ օգնության հասնել+։ 20  Ազատի՛ր իմ հոգին սրից+,Իմ միակ հոգին՝ շան ճանկերից+։ 21  Փրկի՛ր ինձ առյուծի բերանից+Եվ պատասխանի՛ր ու ազատի՛ր ինձ վայրի ցլերի եղջյուրներից+։ 22  Ես կհռչակեմ քո անունը +իմ եղբայրներին+,Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ+։ 23  Ո՛վ Եհովայից վախեցողներ, գովաբանե՛ք նրան+։Ո՛վ Հակոբի բոլոր սերունդներ, փառաբանե՛ք նրան+։Վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր սերունդներ+։ 24  Որովհետև նա չարհամարհեց+Ու չզզվեց նեղության մեջ եղողի նեղությունից+Եվ իր երեսը չծածկեց նրանից+.Այլ երբ օգնության կանչեց նրան, նա լսեց+։ 25  Քո արած գործերի համար կգովաբանեմ քեզ մեծ ժողովում+,Իմ խոստումները կկատարեմ նրանից վախեցողների առաջ+։ 26  Հեզերը կուտեն ու կկշտանան+,Եհովային փնտրողները կգովաբանեն նրան+։Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան+։ 27  Երկրի բոլոր ծայրերը կհիշեն ու հետ կդառնան դեպի Եհովան+,Եվ ազգերի բոլոր ընտանիքները կխոնարհվեն քո առաջ+։ 28  Որովհետև Եհովայինն է թագավորությունը+,Եվ նա է տիրում ազգերի վրա+։ 29  Երկրի բոլոր հղփացածները կուտեն ու կխոնարհվեն+,Նրա առաջ ծնկի կգան բոլոր հողը իջնողները+,Եվ ոչ ոք չի կարողանա իր հոգին կենդանի պահել+։ 30  Սերունդը կծառայի նրան+։Եհովայի մասին կհռչակվի հաջորդ սերնդին+։ 31  Կգան ու նրա արդարությունը կպատմեն+Այն ժողովրդին, որը ծնվելու է. կպատմեն այն մասին, որ Նա է արել սա+։

Ծանոթագրություններ