Սաղմոս 24:1-10
Դավթի երգը։
24 Եհովայինն է երկիրը և նրանում եղող ամեն բան+,Երկիրը և բոլոր այնտեղ բնակվողները+,
2 Որովհետև նրա հիմքերը նա ինքը գցեց ծովերի վրա+Եվ գետերի վրա այն հաստատեց+։
3 Ո՞վ կարող է բարձրանալ Եհովայի սարը+,Ո՞վ կարող է ելնել նրա սուրբ վայրը+։
4 Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր+,Նա, ով Իմ հոգին անարժեք չի համարել+Եվ սուտ երդում չի տվել+։
5 Նա Եհովայից օրհնություն կստանա+Եվ իր փրկության Աստծու+ կողմից արդար կճանաչվի։
6 Սա նրանց սերունդն է, ովքեր փնտրում են նրան,Ովքեր փնտրում են քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված+։ (Սելա)
7 «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+,Եվ վե՛ր կացեք, ո՛վ հինավուրց դռներ+,Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։
8 «Ո՞վ է այս փառավոր Արքան»+։«Եհո՛վան՝ ուժեղ և զորավոր+,Եհո՛վան՝ զորավոր պատերազմի մեջ»+։
9 «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+,Այո՛, վե՛ր բարձրացրեք, ո՛վ հինավուրց դռներ,Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։
10 «Ուրեմն ո՞վ է նա, այս փառավոր Արքան»։«Զորքերի Տեր Եհո՛վան. նա՛ է փառավոր Արքան»+։ (Սելա)