Սաղմոս 26:1-12

Դավթի սաղմոսը։ 26  Դատի՛ր ինձ+, ո՛վ Եհովա, որովհետև իմ անարատության մեջ եմ քայլել+,Եվ Եհովային եմ ապավինել, որ չսասանվեմ+։   Քննի՛ր ինձ, Եհո՛վա, և ստուգի՛ր ինձ+,Զտի՛ր իմ երիկամներն* ու իմ սիրտը+։   Քո սիրառատ բարությունը աչքերիս առաջ է,Եվ քո ճշմարտության մեջ եմ ես քայլել+։   Ստախոս մարդկանց հետ չեմ նստել+Եվ չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ+։   Ես ատում եմ չարություն գործողների հավաքույթը+Եվ ամբարիշտների հետ չեմ նստում+։   Ձեռքերս կլվանամ անմեղության մեջ+Եվ զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ, ո՛վ Եհովա+,   Որպեսզի հնչեցնեմ գոհության իմ խոսքերը+Եվ քո բոլոր զարմանահրաշ գործերը հռչակեմ+։   Եհո՛վա, սիրում եմ քո բնակության տունը+Եվ քո փառքի բնակվելու տեղը+։   Մի՛ կորցրու իմ հոգին մեղավորների հետ+Եվ ոչ էլ կյանքս՝ արյուն թափողների հետ+, 10  Որոնց ձեռքերում չարագործություն* կա+,Եվ որոնց աջը լի է կաշառքով+։ 11  Իսկ ես պիտի իմ անարատության մեջ քայլեմ+։Փրկի՛ր*+ ինձ և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։ 12  Իմ ոտքը հարթ տեղում պիտի կանգնի+,Ժողովված բազմության մեջ պիտի Եհովային օրհնեմ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «խորին զգացմունքները»։
Բռց.՝ «անառակ վարք»։
Բռց.՝ «փրկագնիր»։