Սաղմոս 29:1-11

Դավթի երգը։ 29  Տվե՛ք Եհովային, ո՛վ դուք զորավորների որդիներ,Տվե՛ք Եհովային փառք ու ճանաչե՛ք նրա զորությունը+։   Տվե՛ք Եհովային նրա անվան փառքը+։Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սրբության զարդարանքով+։   Եհովայի ձայնը ջրերի վրա է+.Փառավոր Աստվածը+ որոտում է+։Եհովան շատ ջրերի վրա է+։   Եհովայի ձայնը հզոր է+,Եհովայի ձայնը փառահեղ է+։   Եհովայի ձայնը կոտրում է մայրիները,Այո՛, Եհովան Լիբանանի մայրիները կոտրատում է+։   Նրանց հորթերի պես ցատկել է տալիս+,Լիբանանին ու Սարիոնին+՝ ինչպես վայրի ցլի ձագերի։   Եհովայի ձայնը ճեղքում է կրակի բոցերով+։   Եհովայի ձայնից անապատը կուչ է գալիս+,Եհովան Կադեսի+ անապատին կուչ գալ է տալիս։   Եհովայի ձայնը եղնիկին երկունքի ցավերի մեջ է գցում+Եվ անտառներ է մերկացնում+։Նրա տաճարում ամեն ոք գոչում է. «Փա՛ռք»+։ 10  Եհովան ջրհեղեղի* վրա է նստում+.Եհովան, որպես թագավոր, նստում է հավիտյան+։ 11  Եհովան զորություն կտա իր ժողովրդին+։Եհովան կօրհնի իր ժողովրդին խաղաղությամբ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երկնային օվկիանոսի»։