Սաղմոս 3:1-8

Դավթի երգը, երբ նա փախել էր իր որդի Աբիսողոմից+։ 3  Ո՜վ Եհովա, ինչո՞ւ շատացան իմ ախոյանները+,Ինչո՞ւ են շատերը վեր կենում իմ դեմ+։   Շատերն ասում են իմ հոգու մասին.«Նրա համար Աստծուց փրկություն չկա»+։ (Սելա*)   Սակայն դու, ո՛վ Եհովա, իմ վահանն ես+,Իմ փառքն ես+ և իմ գլուխը Բարձրացնողը+։   Բարձր ձայնով կկանչեմ Եհովային,Եվ նա ինձ պատասխան կտա իր սուրբ լեռան վրայից+։ (Սելա)   Ես կպառկեմ ու կքնեմԵվ անշուշտ կզարթնեմ, քանի որ Եհովան պահպանում է ինձ+։   Չեմ վախենա տասնյակ հազարավորներից,Որոնք ամեն կողմից իմ դեմ են դուրս եկել+։   Վե՛ր կաց+, ո՛վ Եհովա, փրկի՛ր ինձ+, ո՛վ իմ Աստված+,Դու կխփես իմ բոլոր թշնամիների ծնոտին+Եվ ամբարիշտների ատամները կփշրես+։   Եհովայի՛նն է փրկությունը+։Քո օրհնությունը քո ժողովրդի վրա է+։ (Սելա)

Ծանոթագրություններ

Եբր-ում երաժշտ. կամ արտասանական տերմին, որի նշ-ը հայտնի չէ։