Սաղմոս 30:1-12
Տան+ հանդիսավոր բացման երգը։ Դավթի սաղմոսը։
30 Պիտի մեծարեմ քեզ, ո՛վ Եհովա, որովհետև դու բարձրացրիր ինձ+Եվ թույլ չտվիր, որ թշնամիներս ծիծաղեն ինձ վրա+։
2 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ օգնության կանչեցի, և դու ինձ բուժեցիր+։
3 Եհո՛վա, դու իմ հոգին գերեզմանից* հանեցիր+.Ինձ կենդանի պահեցիր, որ փոսը չիջնեմ+։
4 Սաղմո՛ս երգեք Եհովային, ո՛վ նրան նվիրվածներ+,Գոհությո՛ւն մատուցեք նրա սուրբ անվանը*+.
5 Որովհետև նրա բարկությունը մեկ ակնթարթ է+,Մինչդեռ նրա բարյացակամությունը՝ մի ամբողջ կյանք+։Երեկոյան լացն է բնակվում+, իսկ առավոտյան ուրախության ձայնն է հնչում+։
6 Իմ բարօրության օրերում ես ասում էի+.«Երբեք չեմ սասանվի»+։
7 Ո՛վ Եհովա, քո բարյացակամությամբ դու իմ լեռը ամրացրիր+։Երեսդ ծածկեցիր, և ես տագնապեցի+։
8 Եհո՛վա, շարունակ քեզ եմ կանչում+Եվ Եհովայից աղաչանքով հաճություն եմ խնդրում+։
9 Ի՞նչ օգուտ կլինի իմ արյունից, երբ ես փոսն իջնեմ+։Մի՞թե փոշին կգովաբանի քեզ+։ Մի՞թե կպատմի քո ճշմարտության մասին+։
10 Լսի՛ր, Եհո՛վա, և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։Ո՛վ Եհովա, իմ օգնակա՛նը եղիր+։
11 Սուգս դու պարի ես վերածել+,Քուրձս հանել և ինձ ուրախությամբ ես գոտևորել+,
12 Որպեսզի փառքս քե՛զ գովերգի և լուռ չմնա+։Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, հավիտյան քեզ պիտի գովերգեմ+։