Սաղմոս 31:1-24
Նվագավարին։ Դավթի երգը։
31 Քեզ մոտ եմ, ո՛վ Եհովա, ապաստան գտել+։
Թող որ ես երբեք ամոթ չզգամ+։
Քո արդարությամբ ազատի՛ր ինձ+։
2 Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+։
Շտապիր ազատել ինձ+,
Քարե ամրոց եղիր ինձ համար+,Ամուր տուն, որ փրկես ինձ+։
3 Դո՛ւ ես իմ վեմը և իմ ամրոցը+,Հանուն քո անվան+ դու կառաջնորդես ու կղեկավարես ինձ+։
4 Դու ինձ դուրս կբերես այն ցանցից, որը գաղտնի թաքցրել են ինձ համար+,Որովհետև դո՛ւ ես իմ ամրոցը+։
5 Քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին+։
Դու փրկագնով ազատել ես ինձ+, ո՛վ Եհովա, ճշմարտությա՛ն Աստված+։
6 Ես ատում եմ նրանց, ովքեր անարժեք և ունայն կուռքերի են պաշտում+,Սակայն ես Եհովային եմ ապավինում+։
7 Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու+,Որովհետև դու տեսար իմ տառապանքը+,Իմացար հոգուս վիշտը+,
8 Չմատնեցիր ինձ թշնամու ձեռքը+Եվ ոտքերս լայնարձակ տեղում կանգնեցրիր+։
9 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՛վ Եհովա, որովհետև ես անչափ նեղված եմ+։
Վշտից տկարացել են աչքս+, հոգիս ու որովայնս+։
10 Կյանքս տրտմությամբ է ավարտվում+,Եվ տարիներս՝ հառաչանքով+։
Իմ անօրենության պատճառով ուժս թուլացել է+,Եվ ոսկորներս մաշվել են+։
11 Ինձ թշնամություն անողների+ աչքին ես նախատինք եմ դարձել+,Եվ ավելի մեծ նախատինք՝ իմ մերձավորների համար+,
Ծանոթներիս համար ահ ու սարսափ եմ դարձել+։Դրսում ինձ տեսնելով՝ նրանք փախչում են ինձանից+։
12 Մոռացել են ինձ, ինչպես մի մեռյալի, որին չեն հիշում իրենց սրտերում+։Ես նմանվել եմ կոտրված անոթի+,
13 Որովհետև շատերից չարախոսություններ եմ լսում+,Բոլոր կողմերից վախը պատել է ինձ+։
Երբ նրանք մեկտեղ իմ դեմ են հավաքվում+,Խորհում են, թե ինչպես կորցնեն հոգիս*+։
14 Բայց ես քե՛զ եմ վստահում, ո՛վ Եհովա+,
Եվ ասում եմ. «Դո՛ւ ես իմ Աստվածը»+։
15 Իմ օրերը քո ձեռքում են+,
Ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից ու ինձ հալածողներից+։
16 Երեսդ քո ծառայի վրա փայլեցրու+,
Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարությամբ+։
17 Ո՛վ Եհովա, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում+։
Թող ամբարիշտներն ամաչեն+,Թող լռության մատնվեն գերեզմանում*+։
18 Թող պապանձվեն ստախոս շուրթերը+,Որ արդարի դեմ են խոսում+ անզուսպ ամբարտավանությամբ ու արհամարհանքով+։
19 Որքա՜ն մեծ է քո բարությունը+, որ պահում ես քեզանից վախեցողների համար+
Եվ դրսևորում ես քեզ մոտ ապաստան փնտրողների հանդեպՄարդկանց որդիների առաջ+։
20 Դու նրանց քեզ մոտ՝ ծածուկ տեղում կթաքցնես+Մարդկանց խառնամբոխից+։Դու նրանց քո տաղավարում կպահես թշնամական լեզուներից+։
21 Օրհնյա՜լ լինի Եհովան+,Որովհետև իմ հանդեպ զարմանալի սիրառատ բարություն+ դրսևորեց նեղության մեջ եղող քաղաքում+։
22 Եվ երբ ես խուճապի մեջ էի+, ասացի.
«Ես կոչնչանամ քո աչքերի առաջից»+։
Վստահաբար դու լսեցիր աղաչանքներիս ձայնը, երբ քեզ օգնության կանչեցի+։
23 Սիրե՛ք Եհովային, բոլոր նրան նվիրվածներ+։
Եհովան պահպանում է հավատարիմներին+,Իսկ ամբարտավաններին ամբողջությամբ հատուցում է+։
24 Քա՛ջ եղեք, և թող ձեր սրտերն ամրանան+,Դուք բոլորդ, որ Եհովային եք սպասում+։