Սաղմոս 32:1-11

Դավթի սաղմոսը։ Մասքիլ*։ 32  Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է+։   Երջանիկ է այն մարդը, ում Եհովան անօրենություն չի վերագրում+,Եվ ում ոգու մեջ նենգություն չկա+։   Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց+,   Որովհետև օր ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա+։Կյանքիս թարմությունն անհետացել էր, ինչպես որ թացությունն է չորանում ամառվա տապին+։ (Սելա)   Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի+։Ասացի. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային»+։Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը+։ (Սելա)   Դրա համար ամեն նվիրված քեզ աղոթք կանի+,Քանի դեռ ժամանակ կա քեզ գտնելու+,Եվ ջրառատ հեղեղը չի հասնի նրան+։   Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից+։Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ+։ (Սելա)   «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս+։Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի+։   Մի՛ եղիր ինչպես անհասկացող ձի կամ ջորի+,Որոնց վայրագությունը պետք է սանձով կամ պախուրցով սանձահարել+,Մինչև որ նրանք կմոտենան քեզ»+։ 10  Շատ են ամբարշտի ցավերը+,Բայց Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի+։ 11  Ուրախացե՛ք Եհովայով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ+,Ցնծությամբ բացականչե՛ք ամենքդ, որ ուղիղ եք սրտով+։

Ծանոթագրություններ

Ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։ Հվնբր նշ. է «բանաստեղծություն-խորհրդածություն»։