Սաղմոս 34:1-22
Դավթի սաղմոսը, երբ նա խելագար ձևացավ+ Աբիմելեքի առաջ, և նա վռնդեց նրան, ու նա հեռացավ։
א [Ալե՛ֆ]
34 Եհովային կօրհնեմ ամեն ժամանակ+.Նրա գովաբանությունը շարունակ իմ բերանում կլինի+։
ב [Բեթ]
2 Հոգիս Եհովայով պիտի պարծենա+,Հեզերը կլսեն ու կուրախանան+։
ג [Գի՛մել]
3 Մեծարե՛ ք ինձ հետ Եհովային+,Բարձրացնենք նրա անունը միասին+։
ד [Դա՛լեթ]
4 Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ+,Իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց+։
ה [Հե]
5 Ովքեր նայեցին նրան, փայլեցին+,Եվ նրանց երեսները չամաչեցին+։
ז [Զային]
6 Այս ընկճվածն աղաղակեց, և Եհովան լսեց+,Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան+։
ח [Խեթ]
7 Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը+Եվ փրկում է նրանց+։
ט [Տեթ]
8 Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի* է+,Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում+։
י [Յոդ]
9 Վախեցե՛ք Եհովայից, ո՛վ նրա սրբեր+,Որովհետև նրանից վախեցողները ոչ մի բանի պակասություն չեն ունենա+։
כ [Քաֆ]
10 Առյուծները զրկանքի ու սովի մեջ են+,Բայց Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի+։
ל [Լա՛մեդ]
11 Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ+,Եհովայի հանդեպ երկյո՛ւղը ձեզ պիտի սովորեցնեմ+։
מ [Մեմ]
12 Ո՞վ է այն մարդը, որ հաճույք է ստանում կյանքից+Եվ շատ օրեր է սիրում, որ բարիք տեսնի+։
נ [Նուն]
13 Լեզուդ հե՛տ պահիր չարիքից+Եվ շուրթերդ՝ սուտ խոսելուց+։
ס [Սա՛մեխ]
14 Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր+,Խաղաղությո՛ւն փնտրիր և հետամո՛ւտ եղիր դրան+։
ע [Ային]
15 Եհովայի աչքերն արդարներին են ուղղված+,Եվ ականջները՝ նրանց օգնության աղաղակին+։
פ [Փե]
16 Եհովայի երեսը չարագործների դեմ է+,Որպեսզի նրանց մասին հիշատակումը երկրից վերացնի+։
צ [Ցա՛դե]
17 Արդարներն աղաղակեցին, և Եհովան լսեց+Ու բոլոր նեղություններից ազատեց նրանց+։
ק [Կոֆ]
18 Եհովան մոտ է սրտով կոտրվածներին+,Եվ ոգով փշրվածներին փրկում է նա+։
ר [Ռեշ]
19 Շատ են արդարի նեղությունները+,Բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից+։
ש [Շին]
20 Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները.Նրանցից և ոչ մեկը կոտրված չէ+։
ת [Թավ]
21 Աղետը կսպանի ամբարշտին+,Եվ արդարին ատողները հանցավոր կճանաչվեն+։
22 Եհովան փրկագնով ազատում է իր ծառաների հոգիները+.Նրա մոտ ապաստան գտնողներից և ոչ մեկը հանցավոր չի ճանաչվի+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «առաքինի»։