Սաղմոս 36:1-12

Նվագավարին։ Եհովայի ծառա Դավթի սաղմոսը։ 36  Հանցագործությունը խոսում է ամբարշտի սրտում+,Աստծու հանդեպ վախ չկա նրա աչքերի առաջ+։   Ինքն իրեն շողոքորթում է իր իսկ աչքում+,Ուստի չի տեսնում իր գործած հանցանքը, որ ատի այն+։   Նրա բերանի խոսքերը վիրավորանք են ու խաբեություն+,Բարի գործերի համար նա կորցրել է հասկացողությունը+։   Իր անկողնու մեջ անօրենություն է խորհում+,Իրեն կանգնեցնում է այն ճանապարհին, որ բարի չէ+։Չի մերժում այն, ինչը որ չար է+։   Ո՛վ Եհովա, սիրառատ բարությունդ երկնքում է+,Հավատարմությունդ մինչև ամպերն է հասնում+։   Արդարությունդ նման է քո ստեղծած սարերին, ո՛վ Աստված+,Դատավճիռներդ ջրերի լայնարձակ անդունդներ են+։Դու փրկում ես մարդ ու անասուն, ո՛վ Եհովա+։   Ի՜նչ թանկագին է քո սիրառատ բարությունը, ո՜վ Աստված+,Քո թևերի հովանու տակ մարդկանց որդիներն ապաստան են գտնում+։   Նրանք հագենում են՝ խմելով քո տան պարարտությունից+.Քո հաճությունների գետից դու խմել ես տալիս նրանց+։   Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է+,Քո լույսի շնորհիվ ենք մենք լույս տեսնում+։ 10  Շարունակի՛ր սիրառատ բարությունդ դրսևորել նրանց հանդեպ, ովքեր ճանաչում են քեզ+,Եվ արդարությունդ՝ նրանց հանդեպ, ովքեր ուղիղ են սրտով+։ 11  Թող ամբարտավանության ոտքը ինձ վրա չգա+,Եվ ամբարիշտների ձեռքը ինձ թափառական չդարձնի+։ 12  Ահա ընկել են չարագործները+,Նրանք վայր են գցվել ու չեն կարողանում վեր կենալ+։

Ծանոթագրություններ