Սաղմոս 39:1-13
Նվագավարին։ Իդիթուն*+։ Դավթի երգը։
39 Ես ասացի. «Պիտի հսկեմ իմ ճանապարհները+,Որ լեզվովս մեղք չգործեմ+։Սանձ* պիտի դնեմ բերանիս՝ որպես պահապան+,Քանի դեռ ամբարիշտն իմ առջև է»+։
2 Համր դարձա լռությունով+,Բարի բանի մասին էլ լռեցի+Եվ ցավս զսպեցի։
3 Սիրտս ներսումս բորբոքվեց+,Հառաչելիս կրակ էր վառվում։Խոսեցի իմ լեզվով.
4 «Իմացրո՛ւ ինձ, Եհո՛վա, իմ վախճանը+,Եվ թե որքան է իմ օրերի չափը+,Որպեսզի իմանամ, թե ինչքան անցավոր եմ ես+։
5 Ահա իմ օրերը փոքրաթիվ ես արել+,Եվ կյանքիս տևողությունը ոչինչ է քո առաջ+։Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+, որքան էլ որ հաստատ կանգնած լինի նա։ (Սելա)
6 Իսկապես, մարդը շրջում է ինչպես մի ստվեր+։Զուր են մարդիկ իրարանցման մեջ ընկնում+։Մարդը դիզում է և չգիտի, թե դա ում է հասնելու+։
7 Եվ հիմա ես հույսս ինչի՞ վրա դնեմ, ո՛վ Եհովա։Իմ ակնկալիքը քեզ է ուղղված+։
8 Ազատի՛ր ինձ իմ բոլոր հանցանքներից+։Անմիտ մարդու առաջ նախատինք մի՛ դարձրու ինձ+։
9 Ես լուռ մնացի+ և չկարողացա բերանս բացել+Այն բանի պատճառով, որ դու արեցիր+։
10 Հեռացրո՛ւ ինձանից քո տված պատուհասը+։Քո ձեռքի թշնամությունից ես վախճանվում եմ+։
11 Անօրենության համար հանդիմանելով՝ դու ուղղում ես մարդուն+Եվ ցեցի+ պես մաշեցնում ես նրա սիրելի բաները։Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+։ (Սելա)
12 Լսի՛ր աղոթքս, ո՛վ Եհովա,Եվ ակա՛նջ դիր օգնության իմ աղաղակին+։Լռության մի՛ մատնիր արտասուքս+,Քանի որ քո առաջ ես մի պանդուխտ եմ+,Մի նորաբնակ՝ իմ բոլոր նախահայրերի նման+։
13 Հեռացրո՛ւ ինձանից քո հայացքը, որ պայծառանամ+,Քանի դեռ չեմ մահացել ու քանի դեռ կամ»+։