Սաղմոս 40:1-17

Նվագավարին։ Դավթի երգը։ 40  Ամբողջ սրտով ես Եհովային հուսացի+,Եվ նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց ու լսեց օգնության իմ աղաղակը+։   Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից+,Տղմոտ ցեխի միջից+,Նա իմ ոտքերը ժայռի վրա կանգնեցրեց+Եվ իմ քայլերը հաստատեց+։   Նա իմ բերանում մի նոր երգ դրեց՝Գովաբանություն մեր Աստծուն+։Շատերն են տեսնելու սա ու վախենալու+Եվ Եհովային են վստահելու+։   Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահում+Եվ իր երեսը չի դարձնում հանդուգն մարդկանց կողմը,Ոչ էլ նրանց կողմը, ովքեր ստությանն են հետևում+։   Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար+,Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները+։Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի+։Կպատմեմ ու կխոսեմ դրանց մասին,Սակայն դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել+։   Զոհ և ընծա դու չկամեցար+,Իմ ականջները դու բացեցիր+,Ողջակեզ և մեղքի ընծա դու չխնդրեցիր+։   Այն ժամանակ ասացի. «Ահա ես եկել եմ+,Գրքում* գրված է իմ մասին+։   Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված+,Եվ քո օրենքը իմ սրտում է+։   Արդարության մասին բարի լուրը ես պատմում եմ մեծ ժողովում+։Ահա իմ շուրթերը ես չեմ զսպում+,Դու դա լավ գիտես, ո՛վ Եհովա+։ 10  Քո արդարությունը ես չեմ թաքցնում սրտիս մեջ+։Քո հավատարմության ու քո տված փրկության մասին եմ հռչակում+։Քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը ծածուկ չեմ պահում մեծ ժողովում»+։ 11  Ո՛վ Եհովա, մի՛ թողնիր ինձ առանց քո կարեկցանքի+։Թող քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը շարունակ պահպանեն ինձ+։ 12  Պատուհասներն ամեն կողմից շրջապատել են ինձ և այնքան շատ են, որ թիվ չունեն+։Անօրենություններս, որ ինձ վրա են հասել, ավելի շատ են, քան ես կարող եմ տեսնել+.Դրանք գլխիս մազերից էլ շատ են+,Եվ սիրտս լքել է ինձ+։ 13  Հաճի՛ր, ո՛վ Եհովա, ազատել ինձ+։Եհո՛վա, շտապի՛ր ինձ օգնության հասնել+։ 14  Թող ամաչեն ու շփոթահար լինեն բոլոր նրանք+,Ովքեր ուզում են հոգիս կործանել+։Թող հետ դառնան ու ստորացվեն նրանք, ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։ 15  Թող ամոթից ապշեն նրանք+,Ովքեր ասում են ինձ. «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»+։ 16  Թող ուրախանան ու քեզանով ցնծան+Բոլոր քեզ փնտրողները+։Թող քո տված փրկությունը սիրողները+Շարունակ ասեն. «Թող մեծարվի Եհովան»+։ 17  Ես խեղճ եմ ու աղքատ+,Բայց Եհովան մտածում է իմ մասին+։Դո՛ւ ես իմ օգնականն ու ազատարարը+,Ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «գրքի փաթույթում»։