Սաղմոս 41:1-13

Նվագավարին։ Դավթի երգը։ 41  Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին+.Նեղության օրը Եհովան կփրկի նրան+։   Եհովան կպահպանի ու կենդանի կպահի նրան+։Երկրի վրա նա երջանիկ կանվանվի+,Եվ դու չես մատնի նրան իր թշնամիների կամքին+։   Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում+.Նրա ամբողջ անկողինը դու կփոխես իր հիվանդության ժամանակ+։   Ես ասացի. «Ո՛վ Եհովա, բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։Ապաքինի՛ր իմ հոգին, որովհետև ես մեղք եմ գործել քո դեմ»+։   Թշնամիներս չարակամությամբ ասում են իմ մասին+.«Ե՞րբ պիտի նա մեռնի, ու նրա անունը ջնջվի»։   Եվ եթե մեկը գա ինձ տեսնելու, նրա սիրտը ճիշտը չի խոսի+.Նա իր համար չար բաներ կհավաքի,Կգնա ու դրսում կպատմի այդ մասին+։   Բոլոր ինձ ատողները միավորվել են իմ դեմ ու իրար հետ իմ մասին են փսփսում+,Չարիք են նյութում իմ դեմ+՝ ասելով.   «Դժբախտություն* է թափվել նրա վրա+,Հիմա որ նա պառկել է, այլևս ոտքի չի կանգնի»+։   Նույնիսկ այն մարդը, ով ինձ հետ խաղաղության մեջ էր, ում ես վստահում էի+,Եվ ով իմ հացն էր ուտում+, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ+։ 10  Բայց դու, ո՛վ Եհովա, հաճությունդ ցույց տուր իմ հանդեպ ու ոտքի կանգնեցրու ինձ+,Որպեսզի կարողանամ նրանց հատուցել+։ 11  Գիտեմ, որ դու հավանում ես ինձ,Որովհետև թշնամիս չի կարող հաղթանակած աղաղակել ինձ վրա+։ 12  Իմ անարատության համար դու աջակցեցիր ինձ+,Եվ հավիտյան կկանգնեցնես ինձ քո երեսի առջև+։ 13  Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+,Հավիտենից մինչև հավիտյան+։Ամեն և ամեն+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անպիտան բան»։