Սաղմոս 45:1-17

Նվագավարին։ Շուշաններ։ Կորխի որդիների սաղմոսը։ Մասքիլ*։ Սիրելի կանանց երգը։ 45  Սիրտս հուզված է բարի բանից+։Ես ասում եմ. «Գործերս թագավորի մասին են»+։Լեզուս թող հմուտ գրագրի+ գրչի պես լինի+։   Դու ավելի գեղեցիկ ես, քան մարդկանց որդիները+,Հմայք է թափված շուրթերիդ վրա+։Ահա թե ինչու Աստված օրհնել է քեզ հավիտյան+։   Սուրդ+ մեջքի՛դ կապիր, ո՛վ հզոր+՝Քո վեհությամբ ու շքեղությամբ+։   Հաջողությա՛ն հասիր քո շքեղությամբ+,Ձի՛ հեծիր հանուն ճշմարտության, խոնարհության և արդարության+,Եվ քո աջ ձեռքը քեզ ահազդու բաներ կսովորեցնի+։   Սուր են քո նետերը և թագավորի թշնամիների սրտի մեջ են մխրճված+։Ժողովուրդները քո տակն են ընկնում+։   Աստված քո գահն է դարեդար, նույնիսկ հավիտյան+։Քո թագավորության գավազանը արդարության գավազան է+։   Դու սիրում ես արդարությունը+ և ատում ես ամբարշտությունը+։Այդ պատճառով Աստված՝ քո Աստվածը+, օծել է+ քեզ ցնծության+ յուղով առավել, քան քո ընկերներին+։   Քո բոլոր հանդերձները զմուռս են, հալվե և կասիա*+։Փղոսկրազարդ+ շքեղ պալատից լսվող լարային նվագարանների երաժշտությունը ուրախացնում է քեզ։   Թագավորների դուստրերը+ քո թանկագին կանանց մեջ են,Եվ թագուհին+՝ Օֆիրի ոսկով+ զարդարված, քո աջ կողմում է կանգնած։ 10  Լսի՛ր, ո՛վ դուստր, և տե՛ս, խոնարհի՛ր քո ականջը,Մոռացի՛ր քո ժողովրդին ու քո հայրական տունը+, 11  Եվ թագավորը կփափագի քո գեղեցկությունը+,Որովհետև նա քո տերն է+.Ուստի խոնարհվի՛ր նրա առաջ+։ 12  Ահա և Տյուրոսի դուստրը իր նվերով+...Ժողովրդի հարուստները քո հավանությունը կփնտրեն*+։ 13  Տան մեջ թագավորի դուստրը իր ողջ փառահեղությամբ է+,Նրա զգեստը ոսկե թելով է հյուսված։ 14  Ասեղնագործված զգեստով նա թագավորի մոտ կբերվի+։Նրա հետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ+։ 15  Նրանք կբերվեն ուրախությամբ ու ցնծությամբԵվ թագավորի պալատը կմտնեն։ 16  Քո նախահայրերի+ տեղը քո որդիները կլինեն+,Դու նրանց իշխաններ կնշանակես ողջ երկրի վրա+։ 17  Քո անվան մասին ես կպատմեմ գալիք բոլոր սերունդներին+,Եվ ժողովուրդները կգովերգեն քեզ ընդմիշտ և հավիտյան։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Տե՛ս Ելք 30։24-ի ծնթ.։
Բռց.՝ «երեսը կփափկացնեն»։