Սաղմոս 49:1-20
Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Երգ։
49 Լսեցե՛ք այս, բոլո՛ր ժողովուրդներ։Ակա՛նջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ+,
2 Մարդկային ցեղի՛ զավակներ ու մարդկա՛նց որդիներ,Թե՛ հարուստներ և թե՛ աղքատներ+։
3 Բերանս իմաստուն բաներ պիտի խոսի+,Սիրտս հասկացողություն պահանջող բաների մասին պիտի խորհրդածի+։
4 Ականջս առակներին պիտի խոնարհեցնեմ+,Հանելուկս քնար նվագելով պիտի բացատրեմ+։
5 Ինչո՞ւ վախենամ չար օրերին+,Երբ ինձ հալածողների անօրենությունները պաշարում են ինձ+։
6 Ովքեր իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+,Եվ ովքեր իրենց մեծամեծ հարստությամբ են պարծենում+,
7 Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը+Եվ ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար
8 (Այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը+,Որ դարերով մնում է չվճարված),
9 Որպեսզի նա ապրի հավիտյան և գերեզմանի փոսը չտեսնի+։
10 Նա տեսնում է, որ իմաստուններն էլ են մահանում+,Հիմարն ու անխոհեմն էլ իրար հետ կորչում են+Եվ իրենց ունեցվածքը ուրիշներին են թողնում+։
11 Իրենց սրտի խորքում նրանք ցանկանում են, որ իրենց տները դարերով մնան+,Իրենց բնակավայրերը՝ սերնդից սերունդ+։Իրենց հողերը նրանք իրենց անուններով են կոչում+։
12 Մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, չի կարող երկար ապրել+,Նա նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։
13 Սա է հիմարների+ ճանապարհը,Նաև նրանց հետևից գնացողների, ովքեր հաճույք են ստանում նրանց մեծամիտ խոսքերից։ (Սելա)
14 Ոչխարների պես նրանց գերեզման* կտանեն+,Մահը նրանց հովիվը կլինի+.Իսկ ուղղամիտները առավոտյան կտիրեն նրանց վրա+։Նրանց կերպարանքը պիտի մաշվի+.Գերեզմանը*, այլ ոչ թե վեհաշուք բնակատեղերն են պատրաստված նրանցից ամեն մեկի համար+։
15 Սակայն Աստված փրկագնով կազատի իմ հոգին գերեզմանի* ձեռքից+,Նա կընդունի ինձ։ (Սելա)
16 Մի՛ վախեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է+,Երբ նրա տան փառքը մեծանում է+,
17 Որովհետև մեռնելիս նա իր հետ ոչինչ չի կարող վերցնել+,Նրա փառքը չի գնա իր հետևից+։
18 Իր կյանքի ընթացքում նա օրհնում էր իր հոգին+(Մարդիկ գովում են քեզ, երբ դու հաջողությունների ես հասնում)+,
19 Սակայն ի վերջո նրա հոգին իր նախահայրերի սերնդին է միանում+։Նրանք էլ երբեք լույսը չեն տեսնի+։
20 Մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, բայց հասկացողություն չունի+,Նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։