Սաղմոս 50:1-23

Ասափի+ երգը։ 50  Աստվածայինը+, Աստվածը՝ Եհովան+ է խոսում+,Նա կոչ է ուղղում երկրին+Արևածագից մինչև արևամուտ+։   Սիոնից, որ կատարյալ է իր գեղեցկությամբ+, Աստված փայլատակում է+։   Մեր Աստվածը գալու է, և նա չի լռելու+։Նրա առջևում լափող կրակ է+,Իսկ նրա շուրջը՝ սաստիկ փոթորիկ+։   Նա կանչում է երկնքին, որ վերևում է, և երկրին+,Որպեսզի դատի իր ժողովրդին+.   «Ինձ մո՛տ հավաքեք ինձ նվիրված մարդկանց+,Որոնք զոհ մատուցելով՝ ինձ հետ ուխտ են կնքել»+։   Երկինքը պատմում է նրա արդարության մասին+,Որովհետև Աստված ինքն է Դատավոր+։ (Սելա)   «Լսի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես պիտի խոսեմ+,Քո դեմ պիտի վկայություն տամ, ո՛վ Իսրայել+։Ե՛ս եմ Աստվածը՝ քո Աստվածը+։   Քո զոհերի համար չէ, որ հանդիմանում եմ քեզ+,Եվ ոչ էլ քո ողջակեզների համար է, որոնք մշտապես իմ առջևում են+։   Քո տնից ցուլ+ չեմ վերցնիԵվ քո փարախներից՝ նոխազներ, 10  Որովհետև ի՛մն են անտառի բոլոր գազանները+,Հազարավոր սարերի կենդանիները+։ 11  Գիտեմ ես լեռների բոլոր թռչուններին+,Եվ դաշտերի բազմաքանակ անասուններն ինձ են պատկանում+։ 12  Եթե ես սովածանայի, այդ մասին քեզ չէի ասի.Որովհետև իմն է երկիրը+ և նրա լիությունը+։ 13  Մի՞թե ես պիտի պարարտ ցլերի միս ուտեմ+Եվ մի՞թե պիտի նոխազների արյուն խմեմ+։ 14  Երախտագիտությունդ ընծայի՛ր Աստծուն որպես զոհ+Եվ կատարի՛ր Բարձրյալին տված քո խոստումները+. 15  Կանչի՛ր ինձ նեղության օրը+։Ես կփրկեմ քեզ, և դու ինձ կփառաբանես»+։ 16  Իսկ ամբարշտին Աստված կասի+.«Ի՞նչ իրավունքով ես պատմում իմ կանոնների մասին+Եվ քո բերանով խոսում իմ ուխտի մասին+։ 17  Չէ՞ որ դու ատում էիր իմ խրատը*+Եվ իմ խոսքերը քո հետևն էիր գցում+։ 18  Ամեն անգամ, երբ մի գող էիր տեսնում, հավանում էիր նրան+Եվ շնացողների հետ մասնակից էիր լինում+։ 19  Բերանդ չար բաներ խոսելուց հետ չէիր պահում+Եվ լեզուդ խաբեբայության համար էիր գործածում+։ 20  Նստում ու սեփական եղբորդ դեմ էիր խոսում+,Մորդ որդու սխալներն էիր տարածում+։ 21  Այս բոլորը դու արեցիր, և ես լուռ մնացի+։Դու կարծեցիր, թե ես էլ քեզ նման կդառնամ+։Պիտի հանդիմանեմ քեզ+ ու ներկայացնեմ քո գործերը քո աչքերի առաջ+։ 22  Հասկացե՛ք սա, խնդրո՛ւմ եմ, ո՛վ Աստծուն մոռացողներ+,Որ չլինի թե ձեզ պատառ-​պատառ անեմ, ու ձեզ փրկող չգտնվի+։ 23  Ով իր երախտագիտությունն է մատուցում որպես զոհ, նա՛ է ինձ փառավորում+,Եվ ով վճռականորեն ճանապարհին է հետևում,Նրա՛ն եմ ցույց տալու Աստծու փրկությունը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։