Սաղմոս 53:1-6
Նվագավարին։ Մախալաթ*+։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը։
53 Անմիտն ասաց իր սրտում.«Եհովա չկա»+։Նրանց գործերը կործանարար են, և նրանք նողկալի բաներ են անում իրենց անարդարության մեջ +։Չկա մեկը, որ բարին գործի+։
2 Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին+՝Տեսնելու, թե արդյոք կա՞ մեկը, որ հասկացողություն ունենա, մեկը, որ Եհովային փնտրի+։
3 Բոլորն էլ մոլորվեցին, բոլորն էլ միասին ապականվեցին+։Չկա մեկը, որ բարին գործի+,Նույնիսկ մեկը չկա։
4 Մի՞թե չարություն գործողների մեջ չկա մեկը, որ հասկացողություն ունենա+։Նրանք հացի պես խժռում են իմ ժողովրդին+։Նրանք չեն կանչում Եհովային+։
5 Մեծ սարսափով լցվեցին այնտեղ+,Որտեղ սարսափելու ոչինչ չկար+։Աստված ցիրուցան է անելու քեզ վրա հարձակվողների ոսկորները+։Դու նրանց ամոթահար կթողնես, որովհետև Եհովան մերժել է նրանց+։
6 Երանի՜ թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը+։Երբ Եհովան հետ դարձնի իր գերեվարված ժողովրդին+,Թող Հակոբը ուրախանա, թող Իսրայելը ցնծա+։