Սաղմոս 55:1-23

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը։ 55  Ակա՛նջ դիր, ո՜վ Աստված, իմ աղոթքին+, Եվ մի՛ մերժիր բարեհաճությունդ ունենալու իմ խնդրանքը+։   Ուշադրությո՛ւն դարձրու ինձ ու պատասխանի՛ր+։Ես հանգիստ չունեմ իմ մտահոգություններից+Եվ չեմ կարող չանհանգստանալ   Թշնամու ձայնից, ամբարշտի հալածանքներից+,Որովհետև նրանք չարություն են թափում ինձ վրա+Եվ զայրացած՝ թշնամություն են տածում իմ հանդեպ+։   Սիրտս սաստիկ ցավում է իմ ներսում+,Եվ մահվան սարսափներն են ինձ վրա ընկել+։   Ահուդողը բռնել է ինձ+,Եվ սարսուռն է ինձ համակել։   Ես ասում եմ. «Ա՜խ, երանի՜ թևեր ունենայի աղավնու պես+,Թռչեի հեռու ու մնայի այնտեղ+,   Փախչեի հեռո՜ւ+Եվ անապատում բնակվեի+։ (Սելա)   Շտապեի ինձ համար ապաստան գտնելՍաստիկ քամուց ու փոթորկից»+։   Խառնի՛ր, ո՜վ Եհովա, բաժանի՛ր նրանց լեզուները+,Որովհետև բռնություն ու վիճաբանություն եմ տեսնում քաղաքի մեջ+։ 10  Օր ու գիշեր շրջում են նրա պարիսպների վրա+,Չարիք և անախորժություն կա նրանում+։ 11  Դժբախտություններ կան այնտեղ,Եվ նրա հրապարակից կեղեքումն ու խաբեությունը չեն հեռանում+։ 12  Թշնամի չէր ինձ նախատողը+,Այլապես ես կհանդուրժեի։Ինձ ատողը չէր, որ իմ դեմ մեծամտացավ+,Այլապես ես կթաքնվեի նրանից+։ 13  Բայց այդ դու էիր, ինձ հավասար մի մարդ+,Իմ մտերիմն ու իմ ընկերը+։ 14  Մենք ջերմ ընկերակցություն էինք վայելում իրար հետ+Եվ բազմության հետ միասին Աստծու տունն էինք գնում+։ 15  Թող որ ամայություն գա նրանց վրա+,Թող որ նրանք ողջ-​ողջ գերեզման* իջնեն+.Որովհետև որտեղ էլ որ նրանք ապրեն, չար բաները նրանց մեջ են+։ 16  Բայց ես Աստծուն կկանչեմ+,Եվ Եհովան կփրկի ինձ+։ 17  Թե՛ երեկոյան, թե՛ առավոտյան և թե՛ կեսօրին ես հանգիստ չունեմ ու հառաչում եմ+,Եվ նա լսում է իմ ձայնը+։ 18  Նա փրկագնով կազատի իմ հոգին կռվից և խաղաղություն կտա նրան+,Քանի որ նրանք ամբոխներով իմ դեմ են դուրս գալիս+։ 19  Աստված կլսի ինձ ու պատասխան կտա նրանց+,Նա, որ վաղուց ի վեր նստած է գահին+, (սելա)Պատասխան կտա նրանց, ովքեր չեն փոխվում+,Եվ ովքեր Աստծուց չեն վախենում+։ 20  Նա* իր ձեռքերը երկարացնում է նրանց դեմ, ովքեր խաղաղության մեջ են իր հետ+,Եվ պղծում է իր ուխտը+։ 21  Նրա բերանի խոսքերը կարագից ավելի կակուղ են+,Բայց նրա սիրտը կռվելու պատրաստ է+։Նրա խոսքերը յուղից ավելի փափուկ են+,Բայց դրանք մերկ սրեր են+։ 22  Քո բեռը Եհովայի վրա գցիր+,Եվ նա նեցուկ կլինի քեզ+։Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի+։ 23  Բայց դու, ո՜վ Աստված, նրանց ամենացածր փոսի մեջ կիջեցնես+։Արյուն թափող ու խաբեբա մարդիկ չեն ապրի իրենց կյանքի օրերի կեսն անգամ+։Բայց ես քե՛զ եմ վստահելու+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Ակներև. վերաբ. է սաղմոսերգուի նախկին ընկերոջը, որի մասին խոսվում է 12-14-րդ համարներում։