Սաղմոս 56:1-13

Նվագավարին։ «Համր աղավնին հեռավոր վայրերում»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ Երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում+։ 56  Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Աստված, որովհետև մահկանացու մարդն ուզում է ինձ ատամներով բռնել+։Ամեն օր պատերազմելով իմ դեմ՝ նա նեղում է ինձ+։   Ոսոխներս ամեն օր փորձում են ատամներով բռնել ինձ+,Շատերը գոռոզամտորեն պատերազմ են մղում իմ դեմ+։   Որ օրն էլ որ վախենամ, քեզ պիտի ապավինեմ+։   Աստծու հետ միության մեջ լինելով՝ կգովաբանեմ նրա խոսքը+։Աստծուն եմ ապավինում, ես չեմ վախենա+։Ի՞նչ կարող է անել ինձ մարմինը+։   Ամեն օր նրանք վնաս են հասցնում ինձ,Նրանց բոլոր մտքերը ի չարն են իմ դեմ+։   Նրանք հարձակվում են, թաքնվում+,Քայլերիս են հետևում+,Դարան մտած՝ իմ հոգուն են սպասում+։   Մերժի՛ր նրանց իրենց չար դիտավորությունների համար+։Բարկությամբ տապալի՛ր ժողովուրդներին, ո՛վ Աստված+։   Դու գրի ես առել իմ թափառումների մասին+։Իմ արցունքները քո տկի մեջ դիր+։Չէ՞ որ դրանք քո գրքի մեջ են+։   Այն ժամանակ՝ այն օրը, երբ ես կանչեմ, թշնամիներս հետ կդառնան+,Որովհետև հաստատ գիտեմ, որ Աստված ինձ հետ է+։ 10  Աստծու հետ միասնության մեջ+՝ ես պիտի գովաբանեմ իր խոսքը+,Եհովայի հետ միասնության մեջ՝ պիտի գովաբանեմ իր խոսքը։ 11  Աստծուն եմ ապավինում, ես չեմ վախենա+։Ի՞նչ կարող է անել ինձ մարդը+։ 12  Ինձ վրա են, ո՜վ Աստված, քեզ տված երդումները+։Երախտագիտության խոսքեր պիտի քեզ մատուցեմ+, 13  Որովհետև դու իմ հոգին ազատեցիր մահից+Եվ ոտքերս՝ սայթաքելուց+,Որպեսզի Աստծու առաջ քայլեմ կենդանի եղողների լույսի մեջ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։