Սաղմոս 58:1-11

Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ 58  Լուռ մնալով՝ կարո՞ղ եք արդարության մասին խոսել+։ Կարո՞ղ եք ուղղամտությամբ դատել, ո՛վ մարդկանց որդիներ+։   Ո՛չ, փոխարենը՝ ձեր սիրտը դրդում է ձեզ անարդարություն գործելու երկրի վրա+,Եվ ճանապարհ եք պատրաստում ձեր ձեռքերի բռնության համար+։   Ամբարիշտներն ապականված են դեռ մոր արգանդից+,Մոլորված են դեռ մոր որովայնից.Նրանք սուտ են խոսում+։   Նրանց թույնը օձի թույնի է նման+,Խուլ են, ինչպես կոբրան, որ փակում է իր ականջը+,   Որպեսզի չլսի թովիչների+ ձայնը,Նույնիսկ եթե հմայողը վարպետությամբ է կախարդում+։   Ո՛վ Աստված, փշրի՛ր նրանց ատամները իրենց բերանում+։ Կոտրի՛ր առյուծների ծնոտները, ո՛վ Եհովա։   Թող որ նրանք լուծվեն, ինչպես հոսող ջրերի մեջ է լուծվում որևէ բան+, Թող որ նա լարի աղեղը իր նետերի համար, և նրանք վայր ընկնեն+։   Ինչպես որ խխունջն է հալվում, այդպես են նրանք քայլում,Կնոջ վիժածի նման՝ նրանք չեն տեսնի արևը+։   Նախքան ձեր կաթսաները կզգան վառվող փշի տաքությունը+,Նա մրրիկի պես կքշի, կտանի թե՛ կանաչ և թե՛ այրվող փուշը+։ 10  Արդարը կուրախանա՝ տեսնելով վրեժխնդրությունը+։Նա իր ոտքերը ամբարշտի արյան մեջ կլվանա+։ 11  Եվ մարդիկ կասեն+. «Արդարև վարձատրություն կա արդարի համար+։ Արդարև Աստված կա, որ դատում է երկիրը»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։