Սաղմոս 62:1-12

Նվագավարին։ Իդիթուն*։ Դավթի երգը։ 62  Արդարև, իմ հոգին լռությամբ Աստծուն է սպասում+։Նրանից է իմ փրկությունը+։   Արդարև, նա է իմ ժայռը և իմ փրկությունը, իմ ապահով բարձունքը+։Ես չեմ սասանվի այն աստիճան, որ ընկնեմ+։   Մինչև ե՞րբ եք հարձակվելու մարդու վրա՝ փորձելով սպանել նրան+։Դուք բոլորդ նման եք թեքված պատի՝ քարե պարսպի, որն ուր որ է փուլ է գալու+։   Մարդուն այնպիսի խորհուրդ են տալիս, որ զրկեն նրան իր պատվից+։Նրանք հաճույք են ստանում ստից+.Բերանով օրհնում են, բայց իրենց սրտում անիծում+։ (Սելա)   Լռությամբ սպասի՛ր Աստծուն, ո՛վ իմ հոգի+,Քանի որ նա՛ է իմ հույսի+ աղբյուրը։   Արդարև, նա՛ է իմ ժայռը և իմ փրկությունը, իմ ապահով բարձունքը+։Ես չեմ սասանվի+։   Աստծուց է կախված իմ փրկությունն ու իմ փառքը+։Իմ ամուր ժայռը, իմ ապաստանը Աստծու մոտ է+։   Ամեն ժամանակ նրա՛ն ապավինեք, ո՛վ մարդիկ+։Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը+։Աստված է մեր ապաստանը+։ (Սելա)   Արդարև, մարդու որդիները լոկ շունչ են+,Մարդկանց որդիները ստություն են+։Երբ կշեռքի վրա դրվեն, բոլորը միասին օդից* էլ թեթև են+։ 10  Մի՛ ապավինեք խաբեությանը+,Զուր տեղը հույս մի՛ դրեք կողոպուտի վրա+։Եթե ունեցվածքը շատանա, ձեր սիրտը մի՛ դրեք դրա վրա+։ 11  Մեկ անգամ խոսեց Աստված, երկու անգամ ես սա լսեցի+,Որ զորությունը Աստծուն է պատկանում+։ 12  Քոնն է նաև սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա+,Որովհետև յուրաքանչյուրին իր գործի համեմատ ես հատուցում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 39-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Կամ՝ «շնչից»։