Սաղմոս 65:1-13

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 65  Դու արժանի ես գովաբանության, արժանի, որ քո առաջ լուռ կանգնեն Սիոնում+, ո՛վ Աստված,Քեզ տրված երդումը կկատարվի+։   Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու+։   Անօրենությունները տիրում են ինձ վրա+։Մեր հանցանքները դու ներելու ես+։   Երջանիկ է այն մարդը, որին դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում+,Որպեսզի քո գավիթներում բնակվի+։Մենք պիտի հագենանք քո տան+՝Քո սուրբ տաճարի+ բարիքներով։   Արդարության՝ վախ ներշնչող գործերով դու կպատասխանես մեզ+,Ո՜վ մեր փրկության Աստված+,Ո՜վ Վստահություն՝ երկրի բոլոր սահմանների և հեռավոր ծովաբնակների+։   Նա իր ուժով հաստատում է լեռները+Եվ, արդարև, զորությամբ է գոտևորվում+։   Հանդարտեցնում է ծովերի շառաչը+,Շառաչը ալիքների և իրարանցումը ազգերի+։   Երկրի հեռավոր ծայրերի բնակիչները կվախենան քո նշաններից+։Այգաբացին ու մայրամուտին դու ցնծության ձայներ ես արձակել տալիս+։   Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն+,Դու առատապես հարստացնում ես այն։Աստծուց դուրս եկող աղբյուրը ջրով լեցուն է+։Դու այնպես ես անում, որ նրանց ցորենը բերք տա+.Այս ձևով երկիրը բերքառատ ես դարձնում+։ 10  Նրա ակոսները ոռոգվում են, նրա կոշտերը հարթվում են+,Հորդառատ անձրևներով դու փափկեցնում ես այն, օրհնում ես նրա ընձյուղները+։ 11  Դու պսակում ես տարին քո բարիքներով+,Եվ քո հետքերից պարարտություն է կաթում+։ 12  Անապատային վայրերի արոտները խոնավություն են կաթեցնում+,Եվ բլուրներն ուրախությամբ են գոտևորվում+։ 13  Արոտները զգեստավորվում են հոտերով+,Եվ դաշտերը ցորենով+ են ծածկվում։Նրանք ցնծությամբ բացականչում են. այո՛, նրանք երգում են+։

Ծանոթագրություններ