Սաղմոս 66:1-20
Նվագավարին։ Երգ, սաղմոս։
66 Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, երկրի բոլո՛ր մարդիկ+,
2 Սաղմո՛ս երգեք նրա անվան փառքին+,Գովաբանությո՛ւն և փա՛ռք տվեք նրան+։
3 Աստծուն ասացե՛ք. «Քո գործերը ակնածանք են ներշնչում+։Այնքա՜ն մեծ է քո զորությունը, որ թշնամիներդ քծնելով քո առաջն են գալու+։
4 Երկրի բոլոր մարդիկ խոնարհվելու են քո առաջ+Եվ սաղմոս են երգելու քեզ, սաղմոս են երգելու քո անվանը»+։ (Սելա)
5 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը+։Մարդկանց որդիների համար նրա կատարած գործերը ակնածանք են ներշնչում+։
6 Նա ծովը ցամաքի վերածեց+։Գետի միջով նրանք քայլելով անցան+։Այնտեղ մենք ուրախացանք նրանով+։
7 Նա հավիտյան իշխում է իր հզորությամբ+,Նրա աչքերը միշտ հսկում են ազգերին+։Իսկ նրանք, ովքեր կամակոր են, թող չպարծենան+։ (Սելա)
8 Օրհնե՛ք մեր Աստծուն, ո՛վ ժողովուրդներ+,Եվ նրան ուղղված ձեր գովաբանության ձայնը լսելի դարձրեք+։
9 Նա մեր հոգին կենդանի է պահում+Եվ թույլ չի տալիս, որ մեր ոտքերը սասանվեն+։
10 Որովհետև դու քննեցիր մեզ, ո՛վ Աստված+,Դու զտեցիր մեզ, ինչպես արծաթն են զտում+։
11 Դու մեզ որսացանցի մեջ գցեցիր+,Ծանր բեռ դրիր մեր մեջքերին։
12 Դու թույլ տվեցիր մահկանացու մարդուն, որ ձի հեծած անցնի մեր գլխի վրայով+։Մենք անցանք հրի ու ջրի միջով+,Եվ դու մեզ թեթևացում բերեցիր+։
13 Քո տունը կմտնեմ ողջակեզներով+,Իմ խոստումները կկատարեմ քո առաջ+,
14 Որոնք իմ շուրթերը խոստացան+,Եվ որոնց մասին իմ բերանը խոսեց, երբ ես նեղության մեջ էի+։
15 Պարարտ կենդանիներից ողջակեզներ եմ քեզ մատուցելու+Խոյերի զոհաբերական ծխի հետ։Ցլեր և նոխազներ եմ քեզ մատուցելու+։ (Սելա)
16 Եկե՛ք, Աստծուց բոլոր վախեցողներ, լսեցե՛ք, և ես կպատմեմ+,Թե նա ինչ է արել իմ հոգու համար+։
17 Ես կանչեցի նրան իմ բերանով+,Եվ փառաբանություն կար լեզվիս վրա+։
18 Եթե ես չար բան խորհեի իմ սրտում,Եհովան ինձ չէր լսի+։
19 Աստված իսկապես լսեց+,Նա ուշ դարձրեց իմ աղոթքի ձայնին+։
20 Օրհնյա՜լ լինի Աստված, որ չմերժեց իմ աղոթքըԵվ չզրկեց ինձ իր սիրառատ բարությունից+։