Սաղմոս 68:1-35
Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։
68 Թող Աստված վեր կենա+, թող նրա թշնամիները ցրվեն+,Եվ թող որ նրա առաջից փախչեն նրան ատողները+։
2 Ինչպես որ ծուխն է ցրվում, այդպես ցրիր նրանց+,Ինչպես որ մոմն է հալվում կրակից+,Այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առաջից+։
3 Իսկ արդարները թող ուրախանան+,Թող հրճվեն Աստծու առաջ+Եվ թող ցնծան բերկրությամբ+։
4 Գովերգե՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեք նրա անվանը+,Գովերգեք Նրան, ով ձի հեծած անցնում է անապատի միջով+.Յահ* է նրա անունը+, ցնծացե՛ք նրա առաջ։
5 Որբերի* հայր և այրիների դատավոր է+Աստված իր սուրբ բնակավայրում+։
6 Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ+։Նա գերիներին ազատում է և բարեկեցություն է շնորհում+,Բայց կամակորները չոր երկրում կբնակվեն+։
7 Ո՛վ Աստված, երբ դու առաջնորդում էիր քո ժողովրդին+,Երբ անցնում էիր անապատի միջով+, (սելա)
8 Երկիրը ցնցվեց+,Եվ երկինքը շաղ կաթեցրեց Աստծու առաջ+։Այս Սինա լեռը ցնցվեց+ Աստծու՝ Իսրայելի Աստծու+ առաջ։
9 Հորդառատ անձրև տեղացրիր, ո՛վ Աստված+,Երբ քո ժառանգությունը ուժասպառ էր, դու ուժ տվեցիր նրան+։
10 Նրանք բնակվեցին քո ճամբարում+՝ վրանների մեջ+,Որը քո բարությամբ պատրաստեցիր կեղեքվածի համար, ո՛վ Աստված+։
11 Եհովան տալիս է խոսքը+.Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են+։
12 Փախչում են զորքերի թագավորները, փախչում+,Բայց տանը նստած կինը ստանում է ավարի իր բաժինը+։
13 Թեև պառկած մնացիք ճամբարի մոխրակույտերի մեջ,Սակայն աղավնու թևեր կունենաք՝ արծաթապատ,Եվ նրա փետուրները՝ դեղնականաչավուն ոսկով պատված+։
14 Երբ Ամենակարողը թագավորներին ցրեց այն երկրում+,Սկսեց ձյուն տեղալ Սելմոնի+ վրա։
15 Բասանի+ լեռնային շրջանը* Աստծու լեռն է+.Բասանի լեռնային շրջանը բազմագագաթ լեռ է+։
16 Ո՛վ դուք, լեռնագագաթնե՛ր, ինչո՞ւ եք նախանձով նայումԱյն լեռանը, որի վրա Աստված ուզեց բնակվել+։Եհովան հավիտյան այնտեղ պիտի բնակվի+։
17 Աստծու մարտակառքերը տասը հազար են, հազար հազարավորներ+։Եհովան Սինա լեռից եկել է սուրբ վայրը+։
18 Դու վեր ելար բարձունքը+,Գերիներ վերցրիր+,Մարդկանց տեսքով պարգևներ վերցրիր+,Այո՛, նույնիսկ կամակորներին+, որ բնակվես նրանց մեջ+, ո՛վ Յահ, Աստվա՛ծ։
19 Օրհնյալ լինի Եհովան, որ ամեն օր կրում է մեր բեռը+,Օրհնյալ լինի մեր փրկության ճշմարիտ Աստվածը+։ (Սելա)
20 Ճշմարիտ Աստվածը մեզ համար փրկություն տվող Աստված է+.Գերիշխան+ Տիրոջ՝ Եհովայի ձեռքում է մահվանից ազատվելու ելքը*+։
21 Արդարև, Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը+,Նաև մազոտ գագաթը նրա, ով քայլում է իր հանցավոր ճանապարհով+։
22 Եհովան ասում է. «Բասանից ես հետ կբերեմ նրանց+,Հետ կբերեմ ծովի խորքերից+,
23 Որ ոտքդ արյան մեջ լվանաս+,Եվ շներիդ լեզուն թշնամիների արյունը լիզի»+։
24 Նրանք տեսան քո երթը, ո՛վ Աստված+,Իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը դեպի սուրբ վայրը+։
25 Առջևից երգիչներն էին գնում, հետևից՝ լարային գործիքներ նվագողները+,Իսկ նրանց մեջտեղում դափ+ զարկող կույս աղջիկներն էին։
26 Ժողովված բազմության մեջ օրհնե՛ք Աստծուն՝ Եհովային+,Դո՛ւք, որ Իսրայելի Աղբյուրից եք+։
27 Փոքր Բենիամինը հպատակեցնում է նրանց+,Հուդայի իշխանները՝ իրենց աղմկոտ բազմությամբ,Զաբուղոնի իշխանները և Նեփթաղիմի իշխանները+։
28 Քո Աստվածը հրամայեց, որ քեզ զորություն տրվի+։Զորությո՛ւն ցույց տուր, ո՛վ Աստված, ինչպես որ արել ես մեզ համար+։
29 Երուսաղեմում գտնվող քո տաճարի համար+Թագավորները ընծաներ կբերեն քեզ+։
30 Սաստի՛ր եղեգների մեջ բնակվող գազանին+, ցլերի երամակին+Ժողովուրդների երինջների հետ, որոնք կոխկռտում են արծաթը+։Նա ցրեց այն ժողովուրդներին, որոնք սիրում են կռվել+։
31 Բրոնզե իրեր կգան Եգիպտոսից+։Քուշն* իսկույն իր ձեռքերը Աստծուն կմեկնի ընծաներով+։
32 Ո՛վ երկրի թագավորություններ, գովերգե՛ք Աստծուն+,Սաղմո՛ս երգեք Եհովայի համար, (սելա)
33 Նրան, որ հեծնում է հինավուրց երկինքների երկնքի վրա+։Լսեցե՛ք։ Նա կանչում է իր հզոր ձայնով+։
34 Ընդունե՛ք, որ Աստված մեծ զորություն ունի+։Իսրայելի վրա է նրա մեծությունը, և նրա զորությունը ամպերի մեջ է+։
35 Աստված ակնածանք է ներշնչում, երբ դուրս է գալիս իր վեհապանծ սրբարանից+։Նա Իսրայելի Աստվածն է, որ ուժ և զորություն է տալիս ժողովրդին+։Թող օրհնյա՛լ լինի Աստված+։