Սաղմոս 71:1-24
71 Քեզ մոտ եմ, ո՛վ Եհովա, ապաստան գտել+։Թող որ երբեք չամաչեմ+։
2 Քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ+։Ականջդ դեպի ի՛նձ խոնարհեցրու և փրկի՛ր ինձ+։
3 Քարե ամրո՛ց եղիր ինձ համար, որ միշտ այնտեղ մտնեմ+։Հրամայիր փրկե՛լ ինձ+,Քանի որ դու ես իմ վեմը և իմ ամրոցը+։
4 Ո՛վ իմ Աստված, ազատի՛ր ինձ ամբարշտի ձեռքից+,Անարդարություն ու դաժանություն գործողի ձեռքից+։
5 Դո՛ւ ես իմ հույսը+, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ ապավենը մանկությունիցս ի վեր+։
6 Քեզ վրա հենվեցի դեռ մորս արգանդից+.Մորս որովայնից դու ինձ դուրս բերիր+։Քեզ եմ ես միշտ գովաբանում+։
7 Հրաշքի պես եղա շատ մարդկանց համար+,Բայց դու ես իմ ամուր ապաստանը+։
8 Բերանս լեցուն է քո գովաբանությամբ+,Ամբողջ օրը քո փառահեղության մասին եմ պատմում+։
9 Ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր+,Ուժս պակասելիս ինձ մի՛ լքիր+։
10 Թշնամիներս խոսում են իմ մասին+,Եվ հոգիս հսկողները խորհուրդ են անում միասին+
11 Ու ասում. «Աստված թողել է նրան+։Հետապնդե՛ք ու բռնե՛ք նրան, քանի որ ազատող չկա»+։
12 Ո՛վ Աստված, հեռու մի՛ մնա ինձանից+։Ո՛վ իմ Աստված, շտապիր ինձ օգնության հասնել+։
13 Թող ամաչեն, թող կորչեն իմ հոգուն հակառակվողները+,Թող նախատինքով ու ամոթով ծածկվեն ինձ չարիք կամեցողները+։
14 Բայց ես միշտ քեզ կսպասեմ+Եվ ավելի ու ավելի քեզ կգովաբանեմ։
15 Բերանս կպատմի քո արդարության մասին+,Ողջ օրը կպատմեմ քո տված փրկության մասին+,Որովհետև ես դրանց թիվը չգիտեմ+։
16 Ես կգամ ու կպատմեմ քո մեծամեծ զորության մասին+, ո՛վ Գերիշխան+ Տեր Եհովա,Կխոսեմ քո արդարության, միմիայն քո արդարության մասին+։
17 Ո՛վ Աստված, դու սովորեցրել ես ինձ դեռևս իմ մանկությունից+.Մինչև հիմա ես քո զարմանահրաշ գործերի մասին եմ պատմում+։
18 Մի՛ լքիր ինձ, նույնիսկ երբ ծերանամ և ալևոր դառնամ, ո՛վ Աստված+,Որպեսզի քո բազկի մասին պատմեմ հաջորդ սերնդին+Եվ քո հզորության մասին՝ բոլոր նրանց, որ պիտի գան+։
19 Քո արդարությունը, ո՛վ Աստված, մինչև բարձունքն է+։Այն մեծ գործերում, որ արել ես դու+,Աստվա՛ծ, ո՞վ կա քեզ նման+։
20 Քանի որ ինձ տեսնել տվիր շատ վիշտ ու նեղություն+,Կենդանացրո՛ւ ինձ նորից+Եվ ջրերի անդունդներից ինձ դարձյալ հանի՛ր+։
21 Ավելի՛ն դարձրու իմ մեծությունը+,Շրջապատի՛ր ինձ քո պաշտպանությամբ ու մխիթարի՛ր+։
22 Տավիղով ես կգովերգեմ քեզ+,Կգովաբանեմ քո ճշմարտությունը, ո՛վ իմ Աստված+։Քնարով սաղմոս կերգեմ քեզ, ո՛վ Իսրայելի Սուրբ+։
23 Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան իմ շուրթերը+Եվ իմ հոգին, որին դու փրկել ես+։
24 Իմ լեզուն ամբողջ օրը քո արդարության մասին պիտի խոսի+,Որովհետև ինձ չարիք կամեցողներն ամաչեցին և շփոթության մեջ ընկան+։