Սաղմոս 72:1-20
Սողոմոնի մասին։
72 Ո՛վ Աստված, սովորեցրո՛ւ քո դատավճիռները թագավորին+Եվ քո արդարությունը՝ թագավորի որդուն+։
2 Թող նա քո ժողովրդի դատը արդարությամբ պաշտպանի+Եվ ընկճվածների դատը՝ քո դատավճիռների համաձայն+։
3 Թող լեռներն ու բլուրներըԱրդարության միջոցով խաղաղություն բերեն ժողովրդին+։
4 Թող նա տեսնի ժողովրդի մեջ ընկճվածների դատը+,Փրկի աղքատների որդիներինԵվ ջարդի զրկողներին։
5 Նրանք կվախենան քեզանից այնքան ժամանակ, քանի դեռ կան+Արևն ու լուսինը՝ սերնդից սերունդ+։
6 Նա վայր կգա, ինչպես անձրևը՝ հնձած խոտի վրա+,Ինչպես հորդառատ անձրևը, որ ոռոգում է երկիրը+։
7 Նրա օրերում արդարը կծաղկի+,Եվ խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի+։
8 Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով+Եվ Գետից*+ մինչև երկրի ծայրերը+։
9 Նրա առջև կխոնարհվեն անջուր վայրերում բնակվողները+,Եվ նրա թշնամիները հողը կլիզեն+։
10 Թարսիսի և կղզիների թագավորները+Տուրք կվճարեն+։Սաբայի և Սեբայի թագավորներնԸնծաներ կմատուցեն+։
11 Բոլոր թագավորները մինչև գետին կխոնարհվեն նրա առաջ+,Բոլոր ազգերը կծառայեն նրան+։
12 Որովհետև նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում+,Նաև ընկճվածին և օգնական չունեցողին+։
13 Նա կխղճա աղքատին ու խեղճին+Եվ աղքատների հոգին կփրկի+։
14 Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին,Նրանց արյունը թանկարժեք կլինի նրա աչքերում+։
15 Թող նա ապրի+, և թող նրան Սաբայի ոսկուց տան+։Թող աղոթք անեն նրա համար ամեն ժամանակ.Եվ թող ամեն օր նա օրհնյալ լինի+։
16 Ցորենի առատություն կլինի երկրի վրա+,Նույնիսկ սարերի գլուխների վրա+։Թագավորի բերքը այնքան մեծ կլինի, որքան որ Լիբանանի անտառն է+,Եվ քաղաքներում մարդիկ կշատանան, ինչպես երկրի խոտը+։
17 Թող նրա անունը լինի հավիտյան+.Որքան ժամանակ որ արևը լինի, այնքան ժամանակ թող նրա անունը մնա,Եվ մարդիկ թող նրանով օրհնվեն+։Թող բոլոր ազգերը երջանիկ անվանեն նրան+։
18 Օրհնյալ լինի Եհովա Աստվածը՝ Իսրայելի Աստվածը+,Միայն նա է զարմանահրաշ գործեր անում+։
19 Հավիտյան օրհնյալ լինի նրա փառավոր անունը+,Թող նրա փառքը ամբողջ երկիրը լցնի+։Ամեն և ամեն։
20 Վերջացան Հեսսեի+ որդու՝ Դավթի աղոթքները։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Եփրատից։